News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Ազգային անվտանգության ծառայությունը կանգնեցնում է Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածով անցնող մեքենաները, կազմում շարասյուն, որից հետո ռուս սահմանապահների ուղեկցությամբ մեքենաներն առաջ են շարժվում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։

«ԱԱԾ-ն կանգնեցնում է հայկական մեքենաները, և երկու ժամ անց՝ երբ շարասյուն է կազմվում, ռուս սահմանապահների ուղեկցությամբ մեքենաները մի կետից մյուսն են շարժվում։ Ադրբեջանցիներն իրենց պահում են շատ ազատ, ոնց որ իրենց տանը լինեն, իսկ մենք ժամերով հավաքվում ենք։ Ներկա պահին ես զգացել եմ, որ մարդկանց ահազանգ կա՝ չգիտես՝ ինչ է լինելու, մինչև երբ է այսպես շարունակվելու։ Չի բացառվում, որ ադրբեջանցիները վաղը մեզ էլ կանգնեցնեն և փող գանձեն ճանապարհն անցնելու համար»,- նշեց նա։

Կարեն Քոչարյանը տեղեկացրեց, որ ադրբեջանցիները այդ ճանապարհահատվածում շինարարական աշխատանքներ են սկսել. «Կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչ նպատակ են հետապնդում, բայց որ մեծ շինարարություն են սկսել, փաստ է։ Ոնց որ տերմինալ կամ բենզալցակայան սարքեն այն ժամանակ անմիջապես ինձ պատկանող հողատարածքում»։

Գորիսի փոխքաղաքապետը հավելեց, որ իրանական բեռնատարները ճանապարհին շարունակվում են կուտակվել․ «Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ մոտ 20 բեռնատար կա կուտակված»։

Հիշեցնենք, որ Որոտանի հատվածում ոստիկանական անցակետ տեղադրելուց հետո, ադրբեջանցիները կանգնեցնում են Իրանից եկող բեռնատարների վարորդներին, ստուգում նրանց, գումար գանձում եւ հետո միայն թողնում  ճանապարհը շարունակել։ Երկու շաբաթ առաջ էլ ադրբեջանցիները կանգնեցրել էին «Լեռնային Արցախ» մանկապատանեկան թիմին տեղափոխող միկրոավտոբուսը, դաշույնով մաքրել ավտոբուսի վրա փակցված Արցախի Հանրապետության դրոշը պատկերող պիտակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալիևն այցելել է սեփական ագրեսիայի կառուցվող հուշահամալիր
PMD Projects-ի տնօրեն Նարիման Թոփչուբաշևն ասել է, որ այգին ավելի քան ինը հեկտար տարածք է զբաղեցնում...
Փաստաբան. Ադրբեջանն օգտագործում է գերեվարված հայերին քաղաքական նպատակներով
Վերջին 14 տարիների ընթացքում Ադրբեջանը մշտապես փոխել է իր նարատիվներն ու փաստարկները։ Եթե ​​վերցնենք...
Պետրոսյան. Հայաստանը պետք է պարբերաբար բարձրացնի Բաքվում ապօրինաբար պահվող հայերի հարցը
Այս անգամ զրուցեցինք Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ, Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանի և Նյուրնբերգի սկզբունքների միջազգային ակադեմիայի դասախոս...
Պաշտպանելու ենք Հայաստանի սահմանների անխախտելիությունը. Հելսինկյան հանձնաժողովի նախագահ
ՀՀ-ի համար խաղաղության համաձայնագիրը կարեւոր է նրանով, որ վստահ լինի, որ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ չեն լինի...
11 անհայտ կորածների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300 հազարական դրամները
44-օրյա պատերազմում քաղաքացիական անձանց շրջանում 11 անհայտ կորածների...
44-օրյա պատերազմում զոհված հերոսների մայրերը հրավիրվել են «Աբովյան» ՔԿՀ-ում կազմակերպված «Մեզ բացակա չդնեք» միջոցառմանը
ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի 19-ը և ավելի…
Ամենաշատ