News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հավայան կղզիներում չորեքշաբթի ժայթքել է Քիլաուեա հրաբուխը համանուն նահանգում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը։

Նրա տվյալներով՝ ժայթքումը տեղի է ունենում Հալեմաումաու խառնարանում։

«Քիլաուեա հրաբխի ժայթքումը ամենաթեժ փուլում է։ Այն, ինչը լավայի սառած լիճ էր, հիմա դարձել է նոր ժայթքում ճեղքումներով»,- ասվում է հաղորդագրությունում։

Ինչպես ասել է Հավայների հրաբխագիտական դիտարանի մասնագետ Քեն Հոնը Hawaii News Now պորտալին, լավան խառնարանի սահմաններում է։ Պորտալը նշել է, որ սպառնալիք մերձակայքում գտնվող բնակավայրերի համար չկա։

Հավայի կղզին պատկանում է Հավայական կղզիներ արշիպելագին, դրանք բոլորը կազմավորում են ամերիկյան նահանգ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ