News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Վրաստանին հրավիրում է օգտվել «Զանգեզուրի միջանցքից»։ Իր «մեծահոգի» առաջարկը նա հնչեցրել է Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցության համատեղ միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստում։

Ալի Ասադովի խոսքով՝ Ադրբեջանը երկիրը է, որը ամենից շատ է ներդրումներ կատարում Վրաստանում։ «Համատեղ էներգետիկ եւ տրանսպորտային նախագծերը հաջող տարածաշրջանային համագործակցության օրինակ են եւ ծառայում են խաղաղության ու կայունության ամրապնդմանը տարածաշրջանում։ Այդ նախագծերը ազդակ են հանդիսացել Հարավային Կովկասի վերափոխման համար, փոխել են տարածաշրջանի քաղաքական, տնտեսական, տրանսպորտային եւ էներգետիկ քարտեզը։ Այդ նախագծերը թույլ են տվել Ադրբեջանին եւ Վրաստանին ապահովել իրենց բարեկեցությունը, սոցիալ-տնտեսական զարգացումը եւ բարձրացնել  մեր երկրների նշանակալիությունը միջազգային գործընկերների համար։ Անցած տարվա վերջին օրերը նշանավորվեցին պատմականորեն կարեւոր իրադարձությամբ։ Գործարկվեց Տրանսադրիատիկ խողովակաշարը՝ Հարավային գազային միջանցքի վերջին հատվածը։ Ադրբեջանական գազը սկսեց մատակարարվել Եվրոպային։ Այդ նախագիծը կարեւոր է ընդհանուր զարգացման, կայունության, համագործակցության համար ոչ միայն Հարավկովկասյան տարածաշրջանում, այլեւ ավելի լայն՝ Եվրասիական տարածաշրջանում։ Կցանկանայի նշել, որ մենք չէինք կարողանա հասնել այս ամենին առանց մեր համագործակցության։ Մեր համագործակցությունը տրանսպորտային-տարանցման ոլոտում հաջողությամբ շարունակվում է։ Անգամ համավարակի պայմաններում մենք ընդունեցինք բոլոր անհրաժեշտ միջոցները տրանսպորտային եւ տարանցման միջանցքների անխափան աշխատանքն ապահովելու համար»,- ասել է Ասադովը։

Նա նշել է, որ 2020թ. Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով տեղափոխվող բեռների ծավալն ավելացել է ավելի քան երկու անգամ։ 2021թ. ութ ամիսներին բեռնափոխադրումների ծավալն այդ երթուղով կազմել է ավելի քան 345 հազար տոննա։ «Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան շարունակում են լրիվ հզորությամբ միջանցքի գործարկման համատեղ աշխատանքը։ Այս առնչությամբ մենք հույս ունենք, որ համապատասխան աշխատանքները կարագացվեն Վրաստանի կողմից մինչեւ Թուրքիայի հետ սահման երկաթուղու շինարարությունն ավարտելու եւ փուլ առ փուլ շահագործելու համար։ Հաջողությամբ շարունակվում է համագործակցությունը նաեւ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու եւ այլ միջանցքների շրջանակում։

Խոսելով տրանսպորտային-տարանցման ոլորտի մասին՝ անհրաժեշտ է, իհարկե, հատկապես նշել համագործակցության նոր հնարավորությունների կարեւորությունը, որոնք ընձեռվում են օկուպացիայից ադրբեջանական հողերի ազատագրմամբ։ Հարավային Կովկասում տնտեսական կապերի եւ տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնումը շահավետ է տարածաշրջանի բոլոր երկրներին։ Նոր տրանսպորտային-հաղորդակցային ենթակառուցվածքի ստեղծումը կնպաստի բեռնափոխադրումների ավելացմանը եւ զգալի տնտեսական օգուտ կբերի տարածաշրջանային մասշտաբով։ Ես նկատի ունեմ կոնկրետ Զանգեզուրի միջանցքը»,- ասել է Ադրբեջանի վարչապետը։

Փաստը, որ «Զանգեզուրի միջանցքը», ըստ էության, գոյություն չունի, Ադրբեջանի վարչապետին, ըստ երեւույթին, քիչ է հուզում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ