News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Իմ պաշտոնավարման ընթացքում հնարավոր են վեթինգի առաջին դրսեւորումները: Այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Սակայն, ըստ նրա, դա միակողմանի գործընթաց չէ. այստեղ կարեւոր է նաեւ Բարձրագույն դատական ​​խորհրդի (ԲԴԽ) մոտեցումը:

«Իմ կարծիքով` ԲԴԽ-ն քիչ է դատավորին պատասխանատվության ենթարկել: Վերջին շրջանում որոշ դատավորների նկատմամբ Խորհուրդն անընդհատ մերժում էր մեր միջնորդությունները: Այսինքն, չի կարելի ասել, որ ԲԴԽ-ն Կառավարության դիրքորոշման նման դիրքորոշում ունի»,- ասաց նա: Նախկին օմբուդսմենը, սակայն, չպարզաբանեց, թե ինչու դատավորները պետք է կառավարության նման դիրքորոշում ունենան:

Նախարարը հայտնեց, որ դատավորի նկատմամբ շատ ավելի շատ կարգապահական վարույթներ է հարուցելու, ավելի ուշադիր է լինելու նրանց կողմից թույլ տրված խախտումների նկատմամբ:

«Դրա համար ես էլ ավելի շատ աշխատակիցներ եմ ընդունել: Ես գործեր եմ հարուցում ոչ թե ելնելով նրանից, որ ինչ-որ մեկին դա կարող է դուր գալ կամ չգալ, այլ` նրանից` արդյոք դատավորը սխալ թույլ է տալիս, թե ոչ: Ես քաղաքական նկատառումներից չեմ ելնում»,- հավելեց Անդրեասյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ