News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ես պատրաստ եմ պատասխանատվություն ստանձնել քաղաքական թիմի բոլոր գործողությունների համար: Այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, 5-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Անդրանիկ Փիլոյանը:

Նա պարզաբանեց, որ քաղաքական թիմի բոլոր գործողությունների համար քաղաքական թիմի, Կառավարության անդամների հետ միասին պատրաստ է պատասխանատվություն կրել իր մասով:

Ինչ վերաբերում է Հայաստանի պաշտպանության նախկին նախարարին (Դավիթ Տոնոյան-խմբ.) եւ այլ բարձրաստիճան զինվորականներին, ապա այդ հարցերով, ինչպես հիշեցրեց նախարարը, զբաղվում են համապատասխան մարմինները` վստահություն հայտնելով, որ ամեն ինչ կպարզվի:

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը եւ Զինված ուժերի կարիքների համար զինամթերք մատակարար ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը բերման են ենթարկվել` առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով: Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ կալանքի տեսքով խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Բացի այդ, լիազորությունները չարաշահման եւ պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում քրեական հետապնդում է սկսվել ՀՀ ԶՈւ նախկին եւ ներկա բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ