News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

2021 թվականի հունվար–հուլիս ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 67.0 մլրդ դրամի ծխախոտային արտադրանք, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ նվազել է 17.7%-ով։ Անհրաժեշտ է նշել, որ կրճատվել է նաև հայկական ծխախոտի արտահանումը, արդյունքում՝ նաեւ ծխախոտ արտադրող տնտեսվարող սուբյեկտների հարկերի ծավալը։

Ծխախոտի արտադրությունը վերջին 10 տարիների ընթացքում ՀՀ արդյունաբերության դինամիկ զարգացող ճյուղերից մեկն է, ընդ որում մինչ 2020 թվականին Covid – 19 կորոնավիրուսային համավարակի տարածումը ծխախոտի արտահանման ծավալները ևս տարեց տարի աճել են՝ դառնալով դեպի Հայաստան հոսող արտարժույթի կայուն աղբյուրներից մեկը։

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար–հուլիս ամիսներին ՀՀ-ում արտադրվել է 12.2 մլրդ հատ սիգարետ(սիգարետներ, սիգարներ, ծխագլանակներ և համանման արտադրատեսակներ ծխախոտից կամ դրա փոխարինիչներից), որը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 18.3% - ով։

Հատկանշական է,որ ծխախոտի արտադրության նշանակալի անկում է նկատվել դեռևս 2020 թվականի մարտից, երբ համավարակը սկսեց արագ տեմպերով տարածվել Հայաստանում և մեծ վնաս հասցնել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին։ Արդյունքում՝ 2020 թվականի տարեկան տվյալներով՝ ծխախոտի արտադրության ֆիզիկական ծավալները կրճատվեցին 16.8% - ով՝ հասնելով 2017 թվականի մակարդակին։

               

Անհրաժեշտ է նշել նաև, որ ծխախոտի արտադրության տեսակարար կշիռը ՀՀ մշակող արդյունաբերության կազմում վերջին տարիներին դրսևորել է աճման միտում։ Այսպես, եթե 2011 թվականին այն կազմել է 2.5%, ապա 2019 թվականին հասել է 13.4%-ի, իսկ 2020 թվականին՝ 11%-ի։

Միաժամանակ, հարկ է նշել, որ վերջին տարիներին Հայաստանում արտադրված ծխախոտի գերակշիռ մասը արտահանվում է։ 2020 թվականին Հայաստանից արտահանվել է 24.4 մլրդ հատ սիգարետ, որի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 241.1 մլն դոլար։ 2019 թվականի համեմատ արտահանման քանակը նվազել է 3.8 մլրդ հատով կամ 13.5%-ով, իսկ արժեքը՝ մոտ 32 մլն  դոլարով կամ 11.7% - ով։

Չնայած ներկայացված ցուցանիշներիի կրճատմանը, ծխախոտը շարունակում է մնալ Հայաստանից արտահանվող ամենաբարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկում։ Մասնավորապես, 2019 թվականին այն կազմել է ՀՀ արտահանման մոտ 10%-ը, իսկ 2020 թվականին՝ 9.5%-ը։

Արդեն 2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է մոտ 101.0 մլն դոլարի ծխախոտ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել է մոտ 10 մլն դոլարով կամ 8.7%-ով։

Հայկական ծխախոտն արտահանվում է մեծ մասամբ Իրաք, Սիրիա, ԱՄԷ, ինչպես նաև Վրաստան, Ռուսաստան, Ուկրաինա և այլ երկրներ։ 2020 թվականին արտահանված ծխախոտի մոտ 61%-ը բաժին է ընկել Իրաքին, 16%-ը՝ Սիրիային, 12% - ը՝ ԱՄԷ–ինև այլն։

Արամ Աճեմյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ փոխնախարարը Միջպետական ավիացիոն կոմիտեի ղեկավարին է ներկայացրել քաղավիացիայի ոլորտում խնդիրները
Հանդիպման ավարտին Արմեն Սիմոնյանը ՄԱԿ-ի կողմից պարգևատրվել է մեդալով…
«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանին առաջարկել է դադարեցնել կաթնամթերքի մատակարարումը ՌԴ
Մարտի 20-ից 24-ը Հայաստանի կաթի վերամշակման ձեռնարկությունների տեսչության արդյունքները քննարկվել են մարտի 31-ին ՌԴ եւ ՀՀ ․․․
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 31-ին, կազմել է...
ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկվել են ԱՍՀ նախարարության 2024թ․ բյուջետային ծախսերի ծրագրերը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2024թ․ բյուջետային ծախսերի արդյունավետության ու քաղաքացիական հասարակության...
Կպարզեցվեն ներդրումային ծրագրեր իրականացնող տնտեսվարողների համար մաքսատուրքից ազատելու ընթացակարգերը
Ըստ հիմնավորման, կառավարության 2021 թ. համապատասխան որոշմամբ հաստատվել էր ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման...
Քննարկվել են Հայաստանի և Ուկրաինայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հարցեր
Առանձին անդրադարձ է կատարվել Տնտեսական համագործակցության հայ-ուկրաինական...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ