News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 30-ի որոշմամբ Հայաստանի ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում ժամանակակից հետազոտություններ իրականացնելու համար ձեռք կբերվի Իմպուլսային լազերային փոշենստեցման էպիտաքսային կայանք և Ռենտգենյան դիֆրակտոմետր:

Գործադիրն ընդունել է «Գնման գործընթացները կազմակերպելու մասին» որոշում: Ժամանակակից գիտական սարքավորումների ձեռքբերմամբ ինստիտուտում հիմնված Նանոգիտության և տեխնոլոգիաների նորարարական կենտրոնում ստեղծվելու է նանոճարտարագիտության տեխնոլոգիական ամենաբարձր չափանիշներին համապատասխանող, եզակի գիտական և տեխնոլոգիական նշանակություն ունեցող լաբորատորիա, ինչով հնարավորություն է ընձեռնվելու ատոմային մակարդակում կառավարել նանոկառուցվածքների ստացման ողջ ցիկլը:

Տպել
Ամենաշատ