News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում անընդունելի է Արցախի համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը նախկինում ձգտում էին անկախության, իսկ հիմա սկսել են խոսել Ադրբեջանի կազմում ինքնավարության մասին, ինչն իր համար անընդունելի է։ Այս համատեքստում ակտիվորեն փորձում են շրջանառության մեջ   դնել նաև Ղարաբաղի «հայ և ադրբեջանական համայնքների համագործակցություն» և «կապերի հաստատում» եզրույթները։ Ի՞նչ կարող եք ասել այս մասին:

Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է Արցախի համար։ Սա Արցախի ամբողջ բնակչության հավաքական կարծիքն է, որը եղել է, կա և կմնա անփոփոխ։ Այս համատեքստում հարկ ենք համարում նաև նշել, որ մենք չենք ճանաչում  այսպես կոչված՝ «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» եզրույթը, որը ոչ այլ ինչ է, քան պաշտոնական Բաքվի կողմից ստեղծված արհեստական մի կառույց, որն օգտագործվում է արցախյան պետականության կարգավիճակը խարխլելու նպատակով։ Արցախի Հանրապետությունը պատրաստ է բանակցել Ադրբեջանի հետ՝ հավասարը հավասարի հետ սկզբունքով և քննարկել բոլոր՝ նույնիսկ ամենաբարդ հարցերը և դրանց լուծման եղանակները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ