News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:   Այս մասին  հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 22:00-ի սահմաններում, Honda մակնիշի ավտոմեքենան` Սեբաստիա փողոցում, Դանիել Վարուժանի անվան դպրոցի դիմաց՝ վերգետնյա անցման տակ, վրաերթի է ենթարկել հետիոտնին:  

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:   Դեպքի վայրում ոստիկանները չեն հայտնաբերել վարորդին:  

 Ոստիկանությունը ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:   

Մինչ դեպքի վայրում զննություն էր կատարում քննիչը, պարեկները պարզեցին, որ վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին: 
 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ