News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երեկ գրավոր ընթացակարգով ընդունել ենք որոշում ՏԻՄ ընտրություններ նշանակելու վերաբերյալ. դա պայմանավորված էր ժամկետների պահպանման անհրաժեշտությամբ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ երեկ երկու որոշում են կայացրել. «Մենք արդեն ՏԻՄ ընտրությունների անցկացման երեք օր ունենք՝ հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին եւ դեկտեմբերի 5-ին: Դրա արդյունքում Հայաստանում կունենանք 79 համայնք՝ ներառյալ Երեւանը, Գյումրին եւ 5 համայնքներ, որոնք ազգային փոքրամասնություններով են բնակեցված եւ միավորման որեւէ  գործընթացի մեջ չեն ընդգրկվել:

Առաջին որոշմամբ մենք 441 համայնք միավորում ենք 38 համայնքային փնջերի մեջ:

Խոշորացված համայնքներում տեղի են ունենալու համամասնական ընտրակարգով ընտրություններ: Խոշորացել են Աշտարակ համայնքը, Ապարանը, Թալինը, որտեղ տեղի են ունենալու ընտրություններ դեկտեմբերի  5-ին: Արարտի մարզում Արարատ համայնքը, Արտաշատ համայնքը, Մասիս համայնքը, Վեդի համայնքը:

Արմավիրի մարզում Արմավիր, Արաքս, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար համայնքները:

Գեղարքունիքի մարզում Գավառ, Մարտունի, Սեւան Վարդենիս համայնքները:

Լոռու մարզում Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ համայնքները,

Կոտայքի մարզում Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նոր Հաճն, Հրազդան,  Նաիրի համայնքները,

Շիրակի մարզում Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ համայնքները,

Եղեգնաձորի մարզում Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք համայնքները,

Տավուշի մարզում Նոյեմբերյան համայնքը:

Երկրորդ որոշմամբ Արագածոտնի մարզի Արեւուտ եւ Մեծաձոր համայնքներում եւս կանցկացվեն ընտրություններ, բայց քանի որ այս երկու համյնքներում ընտրողների թիվը 4 հազարից քիչ է, այստեղ կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով ընտրություններ»,-ասաց նա՝ նկատելով, որ այդ բոլոր ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 5-ին:

Սանոսյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ են տեղի ունենալու յումրի, գորիս, Տաթեւ, Տեղ, Մեղրի, Դիլիջան համայնքնեում, մեծամասնական ընտրակարգով Շամիրամ, Ֆերիկ, Ֆիոլետովո համայնքներում:

Իսկ նոյեմբերի 14-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ կկայանան Իջեւան, Ստեփանական, Կապան համայնքներում եւ մեծամասնական ընտրակարգով Արզնի եւ Լերմոնտովո համայնքներում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ