News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 16-րդ՝  հոկտեմբերի 12

Կեսգիշերն անց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, Ֆեյսբուքում հանրախանութներին կոչ արեց պոլիէթիլենային տոպրակների արժեքը դարձնել 100 դրամ,  հասույթն էլ ուղղել զինծառայողների հիմնադրամին։ Իր էջում նա պատմել է, որ զբոսնել ու մտածել է՝ ինչպես պատերազմից հետո վերականգնել Արցախն ու Հայաստանը, մտորել հանրային վարքագծի փոփոխության մասին, ապա նկատել, որ մի երիտասարդ ձեռքի աղբը գցել է գետնին․

«Ու հասկացա. վարքագծի ու պատասխանատվության փոփոխությունը, ամեն քայլով պետությանը ոչ միայն չվնասելու այլև աջակցելու վարքագիծը պետք է սկսենք այսօրվանից: Եվ ամեն մի մանրուք կարևոր է:Եվ ուրեմն` կոչ եմ անում Հայաստանում գործող բոլոր մեծ սուպերմարկետների և խանութներին (թվարկում է դրանք՝ NEWS.am)  վաղվանից կամ հնարավոր ամենասեղմ ժամկետներում պոլիէթիլենային տոպրակների արժեքը դարձրեք 100 դրամ` գոյացած ամբողջ հասույթը ուղղելով զինծառայողների հիմնադրամին: Այդպիսով ոչ միայն գումարը կուղղենք պետությանը, այլև տարեց տարի կնվազեցնենք վտանգավոր աղբի թափոնը: ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ձեռք բերել կտորի տոպրակներ: Ի դեպ` դրանցից շատերի վաճառքից գոյացած հասույթը այսօր ևս ուղղվում է Արցախին:Տարածեք սա` ձևակերպելով որպես հանրային պահանջ»:

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրեց, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված:

«Հակառակորդն այժմ ինտենսիվորեն հրետակոծում է հարավային առաջնագիծը»,-նշել էր նա:

Նկատենք, որ արդեն 4-5 օր հարավում առաջնագիծ չկար կամ խիստ հարաբերականորեն կարելի էր այն բնորոշել առաջնագիծ։

Արցախի ՊԲ-ն եւս գրեց, որ գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում:

«Հակառակորդը ակտիվություն է դրսևորել հատկապես հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը իր օգտին փոփոխության ենթարկելու թշնամական ուժերի բոլոր փորձերը կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը ունի մարդկային ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ:Առավոտյան հակառակորդի կողմից վերսկսվել են հրետանու կրակով ուղեկցվող հրաձգությունները, որոնք ճնշվում են ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողությունների արդյունքում»։

ԱՄՆ ամենահայաշատ քաղաքում՝ Լոս Անջելեսում հայ համայնքը բազմամարդ բողոքի խաղաղ ցույց է անցկացրել Թուրքիայի հյուպատոսության առջև:

Մինչեւ այդ  ցուցարարները երթ են անցկացրել «Արցախը հարձակման տակ է. Խաղաղության երթ» կարգախոսի ներքո: Ամերիկյան բոլոր առաջատար լրատվամիջոցներն անդրադարձել են հայերի ցույցին՝ նշելով, որ մասնակիցները չափազանց խաղաղ են: Ցուցարարները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները և վանկարկել՝ «Հայաստանը խաղաղություն է ուզում», «Արցախը Հայաստան է» և «Թուրքիան մեղավոր է ռազմական հանցագործությունների համար»:

ԱՄՆ Բոստոն քաղաքում եւս հայերը մարդաշատ բողոքի ակցիա են կազմակերպել․ հարյուրավոր մասնակիցներ երթով անցել են Բոստոնի կենտրոնով՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել Արցախում խաղաղության հաստատման համար։ Հայ համայնքի ներկայացուցիչները, ծածանելով Հայաստանի և Արցախի դրոշները, կոչ են արել համարժեք արձագանքել թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիային։

Լոս Անջելեսում կայացած ցույցից լուսանկարներ է հրապարակել ու գրառում արել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը․

«Այսպիսի պատկեր կարող է ստեղծվել աշխարհի ցանկացած մայրաքաղաքում, այդ թվում՝ Բաքվում, որտեղ խաղաղ բնակչությունը հենց այս պահին բռնակալ-ահաբեկիչ կլանի կողմից ճզմվելու վտանգի տակ է՝ առանց արտաքին աշխարհի հետ կապի եւ օգնության ակնկալիքի։ 1915 թվականին մենք չենք ոչնչացել եւ այսօր Սեր ենք սփռում աշխարհում։ Մի աշխարհ, որտեղ 100 հոգանոց ցանկացած ցույց ավարտվում է այրված մեքենաներով, ջարդուփշուր ու թալանված խանութներով, բռնություններով, ծեծ ու ջարդով, տարբեր մաշկի գույն ունեցող անմեղ մարդկանց գնդակահարություններով։ Արդեն մի քանի օր է հայ ժողովուրդը բառիս բուն իմաստով Խաղաղություն, Ազատություն, Սեր եւ Արդարություն է «պարտադրում» աշխարհին»։

Արցախի ՊԲ-ն հերքեց Հադրութը գրավելու մասին Բաքվի հայտարարությունը

«Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ իբր Կարմիր Շուկայի ուղղությամբ նահանջող ՊԲ ստորաբաժանումներին հասցվել են հրետանային հարվածներ, որոնց արդյունքում կան լուրջ կորուստներ: Ադրբեջանական քարոզչամեքենան, սովորության համաձայն, խեղաթյուրում է իրականությունը՝ փորձելով ամեն գնով ապացուցել Հադրութը վերահսկողության տակ վերցնելու մասին Ի. Ալիևի մերկապարանոց հայտարարությունը:ՊԲ ստորաբաժանումները ռազմաճակատի ամբողջ երկարությամբ շարունակում են վստահորեն կատարել առաջադրված մարտական խնդիրները: ՊԲ ստորաբաժանումները միևնույն ժամանակ հաջողությամբ կասեցնում են հումանիտար հրադադարի ռեժիմին չհետևող ադրբեջանական զինուժի հարձակողական գործողությունների փորձերը:

Հադրութի ուղղությամբ շարունակվում է ներթափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի շրջափակման և ոչնչացման ռազմագործությունը: Օպերատիվ իրադրությունը գտնվում է ՊԲ լիարժեք վերահսկողության ներքո: Մեր հայրենակիցներին հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է հակառակորդի կորուստների վիճակագրական նոր տվյալներ

«Խոցվել է հակառակորդի ևս 3 ԱԹՍ, 3 զրահատեխնիկա, կա 200 զոհ»:

Կենտրոնը ներկայացրել է նաեւ սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական կողմի կորուստները․

«Հոկտեմբերի 12-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 186 անօդաչու թռչող սարք, 514 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» եւ 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4919 զոհ»։

Հայկական կողմից, պաշտոնական տվյալներով, զոհվել էր 430 զինծառայող։

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 27-ին ԵԽԽՎ հրապարակած զեկույցում հայկական կողմից զոհվել է 3900, ադրբեջանական կողմից՝ 2900 մարդ (հնարավոր է՝ Ադրբեջանի իշխանությունը նվազեցրել է այս թիվը, որտեղ ներառված չեն ոչնչացված վարձկան ահաբեկիչների եւ թուրք զինծառայողների թվերը)։

Օրերս էլ մամուլը գրեց, որ միայն հարավում ՊԲ հակահարձակողական գործողության ընթացքում հայկական կողմից զոհվել է 2 հազար զինծառայող, այդքան կորուստ տված զորամիավորման հրամանատար Անդրանիկ Փիլոյանն արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման։ 

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրեց, որ աշխարհից պահանջում ենք Թուրքիայի դեմ պատժամիջոց կիրառել, մենք ինքներս չենք կիրառում։

«Թուրքական ապրանքների բոյկոտը լավ է` որպես հանրային ակցիա, բայց ավելի լավ է պաշտոնական քաղաքականությունը: Հայաստանի կառավարությունը պարտավոր է տնտեսական պատժամիջոցներ կիրառել թուրքական ապրանքների նկատմամբ և արգելել դրանց ներմուծումը Հայաստան, որը տարեկան շուրջ 270մլն դոլար է կազմում:Թիվը շատ մեծ չէ, բայց ռեզոնանսը մեծ կլինի: Թե չէ աշխարհից պահանջում ենք Թուրքիայի դեմ պատժամիջոց կիրառել, մենք ինքներս չենք կիրառում»։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը, որը վերջին 2 օրերին կտրուկ նվազեցրել էր ակտիվությունը, գրեց, որ Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են:

«Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացրելով այդ ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք: Պաշտպանության բանակը ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում»,- գրել էր նա:

Թերեւս, այս կերպ նախապատրաստվում էր Հադրութը կորցնելու մասին հետագա խոստովանությունը։

Վահրամ Պողոսյանը քիչ անց նոր գրառում թողեց

«Առաջնագծի տարբեր ուղղություններով թշնամու առաջապահ ստորաբաժանումները կրկին անցել են նախահարձակ գործողությունների: Պաշտպանության բանակը դրանք կասեցնելու համար համարժեք քայլեր է իրականացնում»։

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հերթական գրառումից ակնհայտ էր, որ ռազմաճակատում բնագծերի լուրջ փոփոխություններ են եղել, որ գործերը գուցե այնքան էլ հաջող չեն ընթանում, բայց հաղթանակում պետք է կասկած չլիներ․

«Ես մի քանի անգամ անդրադարձել եմ այն հարցին, որ հստակ դիրքեր, բնագծեր, նույնիսկ բնակավայրեր նշելը պատերազմի այս փուլում այնքան տեղին չէ: Պատերազմը սաստիկ է, հայկական բանակը վարում է ծանր մարտեր, իրեն մի քանի անգամ գերազանցող թուրք-ադրբեջանական ուժերի դեմ, որին լիովին աջակցում է թուրքական օդուժը, հետախուզական և այլ համակարգերը, մեծ թվով վարձկաններ, ահաբեկիչներ և մասնավոր զինվորական կազմակերպություններ:Այդ գերազանցող ուժերին հայկական բանակը դիմակայում է մեծ հաջողությամբ, այնպիսի հաջողությամբ, որ համաշխարհային փորձագետներն են անգամ նշում դրա մասին:Ըստ մարտավարական և օպերատիվ անհրաժեշտության պաշտպանության բանակը կատարում է ինչպես նահանջ ու բնագծերի փոփոխություն, այնպես էլ հարձակում ու հակահարձակում:

Վստահենք մեր բանակին, մենք անկասկած #Հաղթելուենք»։

Արցախի պաշտպանության բանակը հերթական տեսանյութն է հրապարակելառաջնագծից, որտեղ զինծառայողներն ասում են, որ  անձնակազմըտրամադրված է  մարտական, հատկապեսհակառակորդինբազմաթիվկարուստներպատճառելուցհետոոգին ավելի է բարձրացել,որպետք է միհրաման, որանձնակազմնառաջգնա։

«Պատրաստ ենք գնալ առաջ, ոնց որ կոտորել ենք, ջախջախել ենք, ոնց որ հակառակորդը դիմել է փախուստի, նույն կարգով անձնակազմը  պատրաստ է պատճառել բազմաթիվ կորուստներ։ Ոչնչացնելու ենք նրանց լիովին։ Անձնակազմը տրամադրված է, որ Ադրբեջան պետություն այլեւս չլինի»։

Կառավարությունը հաղորդագրություն տարածեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ, տեղի է ունենում հանդիպում արտախորհրդարանական մոտ մեկ տասնյակ ուժերի ներկայացուցիչների հետ, հանդիպման օրակարգում Լեռնային Ղարաբաղի հարցն է։

Հանդիպմանը մասնակցում են նախկին իշխող ուժի՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից առաջ հայտարարեց, որ եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնությունը լիարժեք կերպով չի կատարվում։

«Մենք հույս ունենք, որ շփումները, որոնց մեջ ենք ձեզ հետ եւ ադրբեջանցի հարեւանների հետ, այդ թվում՝ պաշտպանության նախարարությունների գծով, թույլ են տալիս ապահովել համաձայնության լիակատար կատարումը, որը ստորագրվել է եռակողմ ձեւաչափով»,- ընդգծել էր Սերգեյ Լավրովը։

Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը հիմնական ուշադրությունը հատկացվելու է իրավիճակի զարգացմանը, որն իրական սպառնալիք է դարձել տարածաշրջանի անվտանգությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են երկկողմ հարաբերությունների ամբողջ սպեկտրը։Նախարարն ընդգծել է, որ գլխավոր ուշադրությունը հատկացվելու է ղարաբաղյան հակամարտության գոտու իրավիճակին։

«Այն, ինչի հետ մեր հայրենակիցները բախվել են Լեռնային Ղարաբաղում, էքզիստենցիալ սպառնալիքի մարմնավորում է, ինչի մասին մենք ասել ենք, եւ որը հասունացել է մի քանի տասնյակ տարիների ընթացքում։ Անհրաժեշտ է առաջին հերթին դադարեցնել մարտական գործողությունները։ Ադրբեջանն իր պարտավորությունները չի կատարում»,- արձանագրել է նախարարը՝ հավելելով, որ անհրաժեշտ է համապատասխան մեխանիզմների ներդրումը։

ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան բացահայտեց իրական նպատակները՝ Արցախի ժողովրդի ֆիզիկական բնաջնջում։ Ադրբեջանն անտեսում է քաղաքացիական եւ ռազմական օբյեկտների տարանջատման կոչերը, ինքն, ի դեպ, ռազմական օբյեկտները տեղակայում է քաղաքացիական բնակչության շրջանում։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հերթական ֆեյսբուքյան գրառումը իրավիճակի գրեթե առաջին սթափ գնահատականն էր․

«Հարգելի ՛ հայրենակիցներ. իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ: Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք: Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է: Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ:Երախտապարտ եմ մեր ժողովրդի ցուցաբերած պատրաստակամության և համախմբված կերպով հող հայրենին պաշտպանելու համար»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արտախորհրդարանական ուժերի միջեւ կայացած հանդիպումից հետո ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը լրագրողներին ասաց, որ քննարկել են ստեղծված իրավիճակը, իրավիճակի մասին լսել տեղեկություններ, ներկայացրել իրենց տեսակետները։

Հարցին, թե  միասնական մոտեցո՞ւմ է լինելու, նա արձագանքել էր.

«Ի՞նչ միասնական։ Արցախի մասին կոնկրետ ՀՅԴ-ն ունի իր պատկերացումները, վերաբերմունքը շատ մանրամասներով, դետալներով»։ Սաղաթելյանը հիշեցրել էր, որ մի քանի օր առաջ ՀՅԴ-ն եւ եւս 13 կուսակցություններ հանդես են եկել Արցախի հետ ռազմավարական դաշինք կնքելու անհրաժեշտությամբ.

«Արցախի անկախության ճանաչման մասին շոշափում եղել է, բայց այստեղ որոշում ընդունելու տեղ չէր, տեղեկատվական բնույթի հանդիպում էր»։

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարեց

«Մենք ներքաղաքական օրակարգը սառեցրել ենք, նաեւ 13 քաղաքական ուժերով հայտարարություն ենք արել. սա պատմական ու կարեւոր ժամանակաշրջան է մեր երկրի համար եւ չպետք է ներքաղաքական օրակարգերով առաջ գնանք։ Հանդիպմանը յուրաքանչյուր քաղաքական ուժ իր կարծիքն է արտահայտել, դրանից ավել ինֆորմացիա չեմ կարող տալ։ Պետք է անել հնարավորինը, որպեսզի այդ հրադադարի ռեժիմն աշխատի։ Դա իմ անձնական կարծիքն է։ Արցախի անկախության ճանաչումը պետք է արվի այն ժամանակ, որը օգուտ կբերի Հայաստանի դիրքերի ամրապնդմանը, կլինի շարունակական այլ միջազգային ակտորների կողմից»։

Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված օրտարերկրյա դեսպանների հետ։ Վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանի խոսքով՝ վարչապետը դեսպաններին ներկայացնում էր Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրեց, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների պատսպարմամբ ադրբեջանական օդուժը սահմանի երկայնքով կիրառում է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ։

«Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ»,հավելել էր նա։

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց, մատնանշելով այն միջազգային կոնվենցիաները, որոնք խախտել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։  Նշվել է, որ քննչական կոմիտեում հարուցված են շուրջ մեկ տասնյակ քրեական գործեր, ստեղծվել է քննչական խումբ, որի կողմից քրեական գործով քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով իրականացվում են մեծածավալ քննչական եւ դատավարական գործողություններ:

«Արդյունքների մասին պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն»։

Թե ինչ պարբերականությամբ է արդյունքների մասին տեղեկատվություն տրամադրվում՝ ընթերցողներն իրենք կարող են հետեւություններ անել։ 

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նոր գրառում արեց, ակնարկելով, որ դրությունը ծանր է․

«Արցախյան պատերազմում ավելի օրհասական պահեր են եղել, ավելի ծանր վիճակներ, բայց հաղթել ենք ու #Հաղթելուենք»։

Ա․Հովհաննիսյանը նկատի ուներ Արցախյան առաջին պատերազմը․ հիշեցնենք, որ այդ պատերազմում բեկում մտցվեց Արցախի Պաշտպանության պետական կոմիտեի ստեղծումից հետո։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու հարցերն առանցքային են:

Ըստ նրա` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցներում, որոնք նախորդել են Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը, շոշափվել է նաեւ այն թեման, թե ինչպես է հրադադարի ռեժիմի վերահսկվելու տեղում:

Նույն ասուլիսում Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, ագրեսիայի հստակ արտահայտություն է, դա բավականին լուրջ ազդեցություն կունենա աշխատանքի վրա։

«Բայց խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։ Եթե Բաքուն ուժն է ընտրել որպես պայմանների եւ մաքսիմալիստական դիրքերի հասնելու մեթոդ, ապա խաղաղ կարգավորում չի լինի եւ չի լինի խաղաղություն տարածաշրջանում»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը։

Yerevan.Today-ը հայտարարություն է տարածել այն մասին, որ հոկտեմբերի 10-ին իրենց լրատվական կայքի խմբագրություն են այցելել ոստիկանության երեք աշխատակից՝ կայքի նկատմամբ վարչական վարույթ իրականացնելու նպատակով։

«Առիթը 7or.am կայքից արտատպած հոդվածն էր։ Նրանք ասել են, թե հոդվածը պետության անվտանգությանը սպառնալիք է դիտվում։ Ոստիկաններին չէին ասել, թե հոդվածի որ տողը կամ որ բառն է սպառնալիք։ Սպառնալիք է եւ վերջ, առանց ավել բացատրության։ Տուգանելու համար նրանք իրենց հետ բերել էին հոկտեմբերի 9-ին խորհրդարանում ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» լրացումների նախագիծը, որը ներկայացված էր առաջին ընթերցմամբ ընդունելու համար։ Մենք նրանց տեղեկացրինք, որ դա ոչ թե օրենքն է, այլ՝ նախագիծը», նշված էր հայտարարությունում։

Ոստիկանները պարբերաբար զանգահարել են, ըստ երեւույթին, իրենց վերադասին, ի վերջո տուգանել (700 հազ․ դրամ)։

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասել է, որ մոտ ապագայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կդիմի հանրությանը եւ ինֆորմացիա կտրամադրի ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Մերհասարակությունըպիտիտեղեկացված լինի.գիտեք, որ այսօր շատ ֆեյք ինֆորմացիա է լցվում դաշտ՝ սկսած անձնականից վերջացրած պատերազմական որոշ հարցերով։ Թուրքն ու ադրբեջանցին աշխատում են ոչ միայն սահմանում, այլեւ համացանցում»։

Հարցին՝ արդյոքքննարկվո՞ւմ է Արցախիանկախությանճանաչմանհարցը՝ ԱլենՍիմոնյաննասել է.

«Պարզ է, որ անկախացումը բոլորիս համար ամենակարեւոր հարցն է։ Բոլոր ուղղություններով մեր գործընկերների հետ աշխատում ենք։ Գնալու ենք ու գնում ենք Արցախի ճանաչման ճանապարհով»։

Առանց մեկնաբանության։

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը  հերթական գրառման մեջ հերքել է Հադրութը գրավելու մասին Բաքվի հայտարարությունը․

«Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ իբր Կարմիր Շուկայի ուղղությամբ նահանջող ՊԲ ստորաբաժանումներին հասցվել են հրետանային հարվածներ, որոնց արդյունքում կան լուրջ կորուստներ: Ադրբեջանական քարոզչամեքենան, սովորության համաձայն, խեղաթյուրում է իրականությունը՝ փորձելով ամեն գնով ապացուցել Հադրութը վերահսկողության տակ վերցնելու մասին Ի. Ալիեւի մերկապարանոց հայտարարությունը: ՊԲ ստորաբաժանումները ռազմաճակատի ամբողջ երկարությամբ շարունակում են վստահորեն կատարել առաջադրված մարտական խնդիրները: ՊԲ ստորաբաժանումները միեւնույն ժամանակ հաջողությամբ կասեցնում են հումանիտար հրադադարի ռեժիմին չհետեւող ադրբեջանական զինուժի հարձակողական գործողությունների փորձերը: Հադրութի ուղղությամբ շարունակվում է ներթափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի շրջափակման եւ ոչնչացման ռազմագործությունը: Օպերատիվ իրադրությունը գտնվում է ՊԲ լիարժեք վերահսկողության ներքո: Մեր հայրենակիցներին հորդորում ենք հետեւել բացառապես պաշտոնական լրահոսին»։

Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է եւս  51 զոհված զինծառայողի անուն։

ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնել են, թե Ազգային անվտանգության ծառայությունը խախտում չի գտել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի գրառման մեջ, որը վերաբերում էր Աշոտ Փաշինյանին:

Հիշեցնենք, որ Վարազդատ Կարապետյանը հայտնել էր, որ Գորիսի հիվանդանոցից իրեն բժիշկ ընկերն է գրել, որ Ջաբրայիլից զինվոր են բերել, «գրադ» է խփել, բոլորը փախել են, մի քանիսն են մնացել ու Աշոտը, որ վերջինը հերոս է եւ այլն: Պատգամավորը, ըստ էության, հայտնել է տեղ, վայր, որտեղ գտնվում է վարչապետի որդին, եւ խոսել փախուստի մասին:

Բացի այդ, պատգամավորը կարճ հաղորդագրության ճեպապատկեր էր հրապարակել, ըստ որի՝ բաց կապով է ուղարկվել նամակը:

Այս ամենի անթույլատրելիության մասին օրեր առաջ ԱԱԾ-ն էր հաղորդագրություն տարածել։

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը «Ազատության» «Ֆեյսբուքյանասուլիս» հաղորդմանժամանակասել է, որ «այսպահիդրությամբեւ՛ Հադրութիուղղությամբ, եւ՛ հարավայինուղղությամբմարտերըշարունակվումեն»։

«Ադրբեջանի բանակը շարունակում է նախահարձակ գործողություններ իրականացնել, որին համաչափ պատասխան է տալիս ՊԲ-ն: Մարտերը ծանր են, բայց ՊԲ-ն կարողանում է համարժեք գործողություններ իրականացնել»,- ասել է Պողոսյանը:

Արցախի ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված եւս 45 զինծառայողի անուն։

Արծրուն Հովհաննիսյանը երեկոյան կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը չի կատարում եւ էր պատրաստվում կատարել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նրախոսքով՝ պայմանավորվածությունը կատարել ու պատրաստակամության մասին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հավաստիացումները կեղծիքեն:

Նույն ճեպազրույցում Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ Հադրութ քաղաքի ուղղությամբ գործող դիվերսիոն-հետախուզական ջոկատը ոչնչացվել է:

«Հադրութը մեր լիակատար վերահսկողության տակ է»,- ընդգծել է Հովհաննիսյանը:

Քիչ անց Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրառում է արել

«Նորից եմ խնդրում որեւէ բնակավայրի կամ բնագծի վերահսկողությունը ակտիվ քննարկման նյութ չսարքել։ Ակտիվ ու ինտենսիվ պատերազմ է։ Տեղաշարժերն արագ են կատարվում։ Մեր զորքերը առաջ են գնում, հետ են գալիս։ Ադրբեջանական ԶՈւ-երը կարող են ամեն րոպե նկարվել ինչ որ պատի տակ ու ասել, որ դա իրենցն է։ Մեր դաշտում մի քննարկեք այս կամ այն տեղի վերահսկողության հարցը»։

Արցախինախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն էլ գրել է․ 

«Պատերազմական այս օրերին անընդունելի է, երբ հանրային միասնությունը փորձում են խաթարել տարբեր տիպի ապատեղեկատվություններով: Վերջերս նմանատիպ մի տեղեկություն էլ կարդացի գեներալ Մովսես Հակոբյանի մասին, որը ռազմական ագրեսիան սկսելու առաջին օրից Ստեփանակերտում է՝ պահանջված տեղում»։

Հիմա, մեկ տարի անց, դժվար է պարզել, թե ինչ ապատեղեկատվությունների մասին էր գրում Վահրամ Պողոսյանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Մովսես Հակոբյանը վերադարձել էր Երեւան՝ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպելու համար։ Գեներալ-գնդապետ Հակոբյանը մատնանշել էր թույլ տրված սխալները, Փաշինյանն էլ դժգոհել էր իր կնոջը ՊԲ կառավարման կետում դիտողություն անելու համար եւ Հակոբյանը մեկուսացվել էր պատերազմին հետագա մասնակցությունից։ Պատերազմից հետո նրա հանդեպ քրեական գործ է հարուցվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ