News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Առաջներում սեռական բնույթի վիրավորանքը, հայհոյանքը անթույլատրելի բան էր, իսկ այսօր ով խոսափող ունի, կամ ով ինտերնետը ունի, իրեն իրավունք է վերապահում մարդկանց վիրավորել՝ սկսած պաշտոնյաներից, վերջացրած սովորական մարդկանցով, մարդկանց ժեխ անվանել եւ այլն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով նրան, որ միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հակասահմանադրական էր որակել վիրավորանքը եւ զրպարտությունը քրեականացնող օրենքը, նաեւ որակել էր որպես ժողովրդավարությունից նահանջ, նա հավաստիացրեց, որ վիրավորանքի քրեականացում գոյություն ունի շատ զարգացած երկրներում, նույն Գերմանիայում. «Մենք ի գիտություն ենք ընդունում մեր գործընկերների կարծիքը, հետեւություններ կանենք, բայց կարծում եմ՝ այս ժամանակահատվածում դա մի քիչ ժամանակավրեպ է:Դուք գիտեք, որ ՍԴ-ն օրերս սահմանադրական ճանաչեց վիրավորանքից եւ զրպարտության հետ կապված իմ օրինագիծը: Կարծում եմ՝ այս փուլում ճիշտ է նման օրենքի գոյությունը»,-ասաց Սիմոնյանը:

Նա հավելեց, որ չի կարծում, թե սեռական բնույթի հայհոյանքը խոսքի ազատության դրսեւորում է. «

Տպել
Ամենաշատ