News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Դավաճանությամբ հանձնվեց Հադրութը, որից հետո արդեն ստիպված էինք լքել մեր հայրենիքը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կառավարության մոտ տեղահանված արցախցիների բողոքի ակցիայի ժամանակ նշեց Հադրութի Տող գյուղի դպրոցի տնօրենը:

«Հույս կար, որ Տողն անպարտելի է, քանի որ թուրք-մոնղոլական ուժերը 28 անգամ հարձակվել են այդ գյուղի վրա ու երբեք չի հաջողել: Գյուղացիները դիրքավորվել ու հետ են շպրտել, բայց այսօր ցավոք, Տողը չկա, Հադրութը չկա: Ես զարմանում եմ մեր իշխանությունների վրա, որոնցից գոնե մեկ անգամ չլսեցի օկուպացված բառը, որ Շուշին, Հադրութը օկուպացված է»,-ասաց նա՝ հավելելով, որ այս պահին վարձով է ապրում ընտանիքով Երեւանում:

«Մեր ողջ ունեցվածքը, տները, գերեզմանոցները, մնացին այնտեղ: Կիսամերկ դուրս եկանք այն հույսով, որ 1-2 օրից հետ ենք գալու: Բայց, ավաղ, չստացվեց ու մենք հանգրվանեցինք այստեղ: 4 ամիս 68-հազարական դրամները են տվել, նաեւ հյուրընկալության 30-հազարական դրամները»,-ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ