News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինը չափավոր աճում է։ Ներդրողները ակնկալում են, որ ԱՄՆ-ում տարեկան գնաճը կմնա չափազանց բարձր մակարդակի վրա՝ տնտեսության ոչ այնքան առույգ վիճակի պատճառով՝ չբացառելով, որ այս ամենը կհանգեցնի ստագֆլյացիայի։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալներն ու վերլուծաբանների մեկնաբանությունները։

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճում է 0,16%-ով կամ 2,75 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1762,05 դոլար: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,79%-ով եւ կազմել 22,692 դոլար մեկ ունցիայի դիմաց:

Միացյալ Նահանգներում բարձր գնաճը շարունակում է մնալ շուկայի հիմնական թեմաներից մեկը: Վերլուծաբանները կարծում են, որ սեպտեմբերին երկրում սպառողական գների աճի տեմպը մնացել է մեկ ամիս առաջվա մակարդակին` 5,3%, մինչդեռ Դաշնային պահուստային համակարգի նպատակն էր 2%, եւ նույնիսկ ձմռանը այդ ցուցանիշը 2%-ից ցածր էր։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ