News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նորվեգիայի վարչապետ Էռնա Սուլբերգը տեղեկացրել է Հարալդ V թագավորին իր կառավարության հրաժարականի մասին անցած խորհրդարանական ընտրություններում կրած պարտությունից հետո, գրում է Norway Today-ը։

«2021թ. սեպտեմբերի 13-ի խորհրդարանական ընտրությունները հանգեցրին խորհրդարանական հիմքի ստեղծմանը նոր կառավարության ձեւավորման համար։ Ուստի ես կառավարության հրաժարականի դիմում կներկայացնեմ»,- ասել է Սուլբերգը։

Նա նաեւ Նորվեգիայի միապետին խորհուրդ է տվել խնդրել ընտրություններում հաղթանակած Աշխատավորական կուսակցության առաջնորդ Յոնաս Գարա Սթյորին ձեւավորել նոր կառավարություն։ Տեղեկացվել է, որ թագավորը ի գիտություն է ընդունել Սուլբերգի խորհուրդը, բայց կխնդրի նրան շարունակել ղեկավարել ժամանակավոր կառավարությունը, մինչեւ որ նոր կառավարությունը պատրաստ լինի աշխատել։ Ակնկալվում է, որ հինգշաբթի, հոկտեմբերի 14-ին, հայտնի կդառնա, թե ովքեր են զբաղեցնելու կարեւոր նախարարական պաշտոնները նոր կառավարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ