News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ախալքալաքի տոնավաճառի աշխատակիցներին մեկ շաբաթ առաջ կանչել են դատախազություն՝ տոնավաճառում վաճառատեղերի համար չվճարելու հարցով։ Ինչպես տոնավաճառի առևտրականներն են ասել՝ դատախազություն է գնացել մոտ 10 առևտրական։

Jnews-ի հաղորդմամբ, դատախազությունում առևտրականներից փորձել են ճշտել հետևյալ հարցերի պատասխանները. քանի՞ տարի է չեն վճարում առևտրական տեղերի համար, իսկ երբ վճարում էին, ո՞վ էր հավաքում գումարը և ինչքա՞ն գումար են վճարել, արդյո՞ք էլեկտրաէներգիայի գումար են վճարել կամ վճարում են:

Քաղաքապետ Յուրիկ Ունանյանը Jnews-ին հայտնել է. «Ճիշտն ասած ես չգիտեմ, ինչումն է կայանում խնդիրը: Ես գործի բնույթին ծանոթ չեմ, բայց որ մարդկանց հրավիրում են հարցաքննության, տեղյակ եմ: Դա նորություն չէր, որ ժողովրդից գումար չէինք հավաքելու, որ մի տարի պետք է մնար, հետո տեղափոխեինք, տարածքը մաքրեինք ու գեղեցկացնեինք, սակայն ձգձգվեց ու այդպես էլ մնաց։ Աուդիտի որոշման հիման վրա, նրանք համապատասխան ստուգում են անցկացնում և պարտական են անելու, յուրաքանչյուր տեղ էլ այդպես են անում, նայում են, հանցակազմ հո գոյություն չունի»։

Տոնավաճառի աշխատակիցները 2018 թվականից առևտրական տեղերի համար գումար չեն տալիս։

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ