News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հինգ տասնամյակ անց այն բանից հետո, երբ դերասան Ուիլյամ Շաթներ իր դեբյուտը կատարեց «Աստղային ճանապարհ»-ում որպես տիեզերքն ուսումնասիրող կապիտան, նա տիեզերք է թռել իրական կյանքում:

Blue Origin-ը Շաթներին եւ երեք այլ անձանց տիեզերք է ուղարկել իր New Shepard տիեզերանավի տախտակամածին:

Հրթիռն արձակվել է Արեւմտյան Տեխասում գտնվող Blue Origin-ի մասնավոր օբյեկտից՝ հասնելով ավելի քան 100.000 կիլոմետր բարձրության, եւ մի քանի րոպե անց ապահով վերադարձել է Երկիր: Մեկնարկից մինչեւ վայրէջք թռիչքը տեւել է մոտ 11 րոպե: Անձնակազմը մոտ երեք րոպե գտնվել է անկշռության պայմաններում:

90 տարեկան հասակում Շաթները դարձել է ամենատարեց մարդը, ով այդքան տարածություն է անցել տիեզերքում՝ գերազանցելով 82-ամյա Ուոլլի Ֆանկի ռեկորդը հուլիսյան Blue Origin թռիչքի ժամանակ, որին մասնակցում էր նաեւ Ջեֆ Բեզոսը:

Շաթների հետ թռել է նաեւ նԱՍԱ-ի նախկին ինժեներ Քրիս Բոշուիզենը, առողջապահության ոլորտում ձեռնարկատեր Գլեն դե Վրիսը եւ Blue Origin-ում թռիքների ղեկավար, փոխտնօրեն Օդրի Փաուերսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ