
Թբիլիսիից 30 կմ հեռավորությամբ գտնվող Ռուսթավի քաղաքում այրվում է №17 բանտը․ հարեւանությամբ գտնվում է բանտը, որտեղ գտնվում է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, փոխանցում է TV Pirveli-ն։
Նախնական տվյալներով՝ կրակը բռնկվել է ճաշարանում։
Այժմ կրակի դեմ պայքարում են հրշեջները, գործընթացը բարդացնում է քամին։
Պատճառները հայտնի չեն։