News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հոսպիտալացվել է Կալիֆոռնիայում արյան վարակմամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով CNN-ը:

«Սա արյան մեջ վարակ է, որը հայտնի է որպես սեպսիս»,-ասել է հեռուստաալիքի աղբյուրը՝ նշելով, որ Քլինթոնին հակաբիոտիկներով բուժում է նշանակվել:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Քլինթոնի մոտ միզուղիների վարակ է զարգացրել։ Հիվանդությունը ախտորոշվել է վաղ փուլում, եւ ուստի հիվանդի մարմինը լավ է արձագանքում թերապիային: Իր հերթին, Քլինթոնի խոսնակ Անխել Ուրենիան ասել է, որ 75-ամյա Քլինթոնի առողջական վիճակում դրական փոփոխություններ կան։

Քլինթոնը Միացյալ Նահանգների 42-րդ նախագահն է (1993-2001թթ.), ով դարձել է ԱՄՆ ամենահայտնի առաջնորդներից մեկը. Նրա ղեկավարման վերջում աջակցության մակարդակը կազմում էր 66%։  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ