News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը


Հոկտեմբերի 14-ին Արմավիրի քաղաքում ավազակության երկու դեպք արձանագրվեց։ Երկու դեպքում էլ թիրախում դեղատներ էին՝ երկուսն էլ Շահումյան փողոցում գործող։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ առաջինի վերաբերյալ ահազանգը ստացվեց ժամը 18.30-ի սահմաններում, երկրորդինի՝ 20.05-ի։ Մեխանիզմը նույնն էր՝ բշկական դիմակով կինը դանակով սպառնալով՝ փող էր հափշտակել. առաջին դեղատնից ՝159 հազար, երկրորդից՝ 57 հազար դրամ։ Դեպքի վայրեր մեկնած ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները նախ պարզեցին, որ երկու դեպքում էլ ավազակություն կատարողը նույն անձն է։

Դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում Արմավիրի քրեական հետախույզները ձեռնարկեցին մի շարք օպերատիվ միջոցառումներ՝ համագործակցելով Արմավիրի մարզային վարչության ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողների հետ, որոնք սպասարկում են Արմավիրի մարզը։ Համատեղ աշխատանքի արդյունքում կարճ ժամանակում պարզվեց կասկածվող ինքնությունը. Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում բնակվող 36-ամյա կին էր։

Նա դեպքերի հաջորդ օրը հայտնաբերվեց իրենց գյուղում ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական մարմնին և ձերբակալվեց։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետերբուրգում առգրավվել է ավելի քան 200 կգ կոկաին
Նրա խոսքով՝ ոստիկանությանը հաջողվել է կասեցնել միջազգային թմրանյութերի խմբի գործունեությունը․․․
Դատախազությունը Թրամփին մեղադրում է գործարար ոլորտում խարդախության ավելի քան 30 դրվագով․ CNN
Դատախազներն արդեն կապ են հատատել Թրամփի իրավաբանների խմբի հետ․․․
Էկվադորում սողանքի զոհերի թիվը հասել է 17-ի
Էկվադորի կենտրոնական մասում սողանքի զոհերի թիվը հասել է 17 մարդու...
Տղամարդու մոտ թմբուկավոր ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել
Ոստիկանության Էրեբունու բաժնի, ՊԾ Երևան քաղաքի գնդի և Երևան քաղաքի…
Վերաքննիչը վերականգնել է Նանե Ասատրյանին Վայոց Ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում. Նրան ազատել էին հղիության 7-րդ ամսում
2021 թ.-ի  հուլիսին  Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը ազատվել...
Ինչպես են իրավապահներն ԱԺ-ից փորձում ուժով դուրս հանել ընդդիմադիր պատգամավորին
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովում միջադեպ է գրանցվել…
Ամենաշատ