News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Տիգրան Չոբանյանի, Վահագն Չախալյանի, Արագած Ախոյանի մեղադրանքները ծանրացվել են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նրանց պաշտպան Միքայել Շխիմյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կհիշեք երևի մի քրեական գործ կար «Կառավարության շենքի զավթման փորձ», շուրջ մեկ տարի առաջ էր հարուցվել, որպես մեղադրյալ էին ներգրավվել ինչպես հասարակական քաղաքական գործիչներ, այնպես էլ սպորտի և մշակույթի ականավոր ներկայացուցիչներ Տիգրան Չոբանյանը, Վահագն Չախալյանը, Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը և Իսրայել Հակոբկոխյանը։

Որոշում էր կայացվել վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին, որը և քննության առնվելով ՀՀ Դատարանների կողմից դրանք բոլորը մերժվել էին, ընդ որում հիմնավոր կասկածի բացակայության հիմնավորմամբ։

Դրանից հետո շուրջ մեկ տարի որևէ քննչական կամ դատավարական գործողություն վերջիններիս մասնակցությամբ վարույթն իրականացնող մարմինը չի կատարել և ահա այսօր, մենք հրավիրվում ենք ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն և ի զարմանս մեզ, քանի որ ավելի շատ հակված էինք կարծելու որ հրավերի նպատակը քրեական գործի կարճումն է, պարզվում է, որ նախկինում առաջադրված մեղադրանքերը պետք է փոփոխվեն վերջիններիս նկատմամբ առաջադրված մեղադրանքները ծանրացվեն, այն էլ ինչ տիպի ծանրացվեն. Տ․Չոբանյանին, Ա․Ախոյանին և Վ․Չախալյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 34-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության յուրացման փորձում – առանձնապես ծանր հանցանք, որպես պատիժ նախատեսված է 10-15 ազատատազրկում) այն ֆանտաստիկ արարքի համար, որ վերջիններս իբրև թե փորձել են զավթել իշխանությունը՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ ՀՀ կառավարության լիազորություններին․․․

Նշված ֆանտաստիկ արարքի կատարումը վարույթն իրականացնող մարմինը հիմնավորում է վերջիններիս կողմից նշված օրը կատարված մի քանի հայտարարություններով, մասնավորապես ընդհանուր տեսանյութերից և կոնտեքստից ծաղկաքաղ արված մի քանի դրվագներով, որոնք սակայն արդեն իսկ մեկ անգամ քննության առարկա դարձվել էին վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու դատական նիստերի ընթացքում և ՀՀ Դատարանների կողմից որոշում էր կայացվել հատկապես հիմնավոր կասկածի հիմնավորմամբ վերջիններիս նկատմամբ հարուցված միջնորդությունները մերժելու մասին, այսինքն նշված արտահայտությունների և ենթադրյալ գործողությունների մեջ բռնության կամ սպառնալիքի առկայություն չէր արձանագրվել․․․

սակայն դեպքից շուրջ մեկ տարի անց, վարույթն իրականացնող մարմինը որոշեց որ ամեն դեպքում առկա հանցակազմ վերջիններիս արարքներում, դա էլ դեռ մի կողմ առկա է մի առանձնապես ծանր հոդված, որով որքանով որ տեղյակ եմ ՀՀ նորագույն պատմության ընթացքում դեռևս որևէ մեկին մեղադրանք չէր առաջադրվել․․․

Դեռևս այսքանը, վստահ եմ հետաքրքիր դատավարություն է սպասվում առջևում, քանի որ վաղը պատրաստվում են գործով ավարտ հայտնել ու գործը ուղղարկել դատարան․․․»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կալանք է դրվել Սեյրան Օհանյանի, նրա կնոջ, նաեւ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գույքի վրա
Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց…
Մեղադրանք է առաջադրվել պարեկներին կաշառք տված քաղաքացիներին. մի վարորդը եղել է ոչ սթափ, մյուսը չի ունեցել ԱՊՊԱ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործերի նախաքննությամբ բացահայտվել են քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանության պարեկային...
Կրակոցներ Երևանում. վիրավորի կյանքը փրկվել է. ոստիկանները հայտնաբերել են ատրճանակն ու փայտյա և մետաղյա մահակները
Երեւանում, դեկտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել. ժամը 09:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է...
Սպանություն՝ խանդի և վրեժի շարժառիթով. Ինքնաձիգով կրակել է 34-ամյա կնոջ վրա. գործը դատարանում է
Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 35-ամյա տղամարդը, 34-ամյա ընկերուհու հետ գտնվելով փաստական ամուսնական հարաբերությունների մեջ, համատեղ ձեռք…
Հրդեհ՝ Երեւանի շրջանային փողոցում. գործխարանի երրորդ հարկում ծուխ է նկատվել, մեկնել է 2 մարտական հաշվարկ
Դեկտեմբերի 8-ին, ժամը 09։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Կործանվել է Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետին տեղափոխող ուղղաթիռը
Հնդկաստանում վթարի է ենթարկվել բարձրաստիճան զինվորականի տեղափոխող ուղղաթիռը...
Ամենաշատ