News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

Արդեն 1.5 տարի է՝ երեխաս չկա, ոչ մի տեղեկություն չունենք, ու ամեն անգամ խաբում են: Այս մասին «Էրեբունի» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում հայտնել է անհետ կորածի հայր Գալուստ Մազմանյանը:

Նա հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախարարը երեկ անհետ կորածների եւ գերիների հարազատներին հայտնել է, որ մոտ 15-17 գերի է վերադառնալու մոտ օրերին Հայաստան, բայց չի հստակեցվել՝ իր որդին լինելու՞ է վերադարձողների մեջ, թե ոչ:

«Որդուս անունն անհետ կորածների ցուցակում է՝ նա կամավոր է մեկնել պատերազմ, ժամկետային զինծառայող է եղել 2016թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ, շուտով 25 տարեկան կդառնա: Վերջին անգամ 2020թ. հոկտեմբերի 6-ին եմ տղայիս հետ խոսել, դրանից հետո կապը կորել է, Հորադիզում է եղել: Վաղվանից պետք է հավաքվենք կառավարության դիմաց՝ ծնողներ ջան, վաղը՝ ժամը 10:00-ին, հավաքվենք կառավարության դիմաց, չասեք՝ հիվանդ ենք, ինչ ենք, եկեք: Արդեն հունից հանում են ծնողներին, չեն ասում ոչ մի բան մեզ, միշտ խաբել են մեզ»,- նշեց անհետ կորածի հայրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ