News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 28
USD
390.88
EUR
411.99
RUB
4.03
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի (UNEP) բնապահպանները մարդկությանը մեղադրել են մոլորակի համար վնասակար վառելիքից չափազանց մեծ կախվածության մեջ: Նոր զեկույցում հետազոտողները պարզել են, որ ածխի, նավթի եւ գազի պաշարների ստեղծմանն ուղղված համաշխարհային կառավարությունների պլանները հակասում են համաշխարհային աղետից փրկվելուն, հաղորդում է «Լենտա»-ն:

Գիտնականներն ուսումնասիրել են 15 խոշոր երկրների՝ այդ թվում՝ Ռուսաստանի, Գերմանիայի, Հնդկաստանի, Չինաստանի, Սաուդյան Արաբիայի եւ Միացյալ Նահանգների կառավարության ռազմավարությունները հանքարդյունաբերության ոլորտում: Փորձագետները եզրակացրել են, որ դրանցից շատերի իշխանությունները շարունակում են աջակցել մոլորակի համար վտանգավոր էներգիայի աղբյուրների նախագծերին:

Ըստ հետազոտողների կանխատեսումների՝ հանածո վառելիքի արտադրությունը կշարունակի աճել մինչեւ առնվազն 2040 թվականը եւ կկրկնապատկի թույլատրելի ծավալը՝ Փարիզյան համաձայնագրի նպատակներին հասնելու համար: Գիտնականները նշել են, որ նավթի եւ գազի արդյունահանումն ամենից շատ կաճի, իսկ ածուխի արտադրությունը փոքր-ինչ կնվազի:

Սակայն հանածո վառելիքի փաստացի ծավալը մինչեւ 2030 թվականը 110 տոկոսով կգերազանցի կլիմայական ճգնաժամի կանխարգելման հետ համատեղելի ծավալը: Փորձագետների կարծիքով՝ ջերմաստիճանի բարձրացումը հնարավոր չի լինի զսպել նույնիսկ Ցելսիուսի երկու աստիճանի դեպքում, նավթն ու գազն անհրաժեշտից 45 տոկոսով ավելին կլինեն:

UNEP-ի գործադիր տնօրեն Ինգեր Անդերսենը հայտարարել է, որ շատ ժամանակ չի մնացել գլոբալ տաքացման աղետալի հետեւանքները կանխելու համար: Նմանատիպ դիրքորոշում ունի Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի գիտնական Պլոյ Աչակուլվիսուտը: Ըստ հետազոտողի՝ անհրաժեշտ է «անմիջապես եւ կտրուկ» սահմանափակել ածխի, նավթի եւ գազի արդյունահանումը:

Հոկտեմբերի կեսերին միջազգային կլիմայի թափանցիկության ասոցիացիայի փորձագետները պարզել են, որ G20-ի երկրները սկսել են ավելի շատ աղտոտել մոլորակը: Գիտնականների կարծիքով՝ 2021 թվականին աշխարհի հիմնական տնտեսություններից ածխաթթու գազի արտանետումների մակարդակը նախահամաճարակային մակարդակի համեմատ կաճի չորս տոկոսով: Բացասական փոփոխությունները գիտնականները պայմանավորել են հանածո վառելիքի պահանջարկի ավելացմամբ եւ դանդաղ թունազերծմամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը Բաքվին և Երևանին կոչ է արել հարգել մարդասիրական իրավունքը Ղարաբաղում
Այս իրավիճակը մտահոգիչ է...
Պաշտպանության համաշխարհային պատասխանատվության կենտրոն. ԼՂ-ում էթնիկ հայերի անվտանգության երաշխիքներ չկան
«Ռազմական միջամտությունը հաջորդել է Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակմանը, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ․․․
Ադրբեջանը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքները. ՄԱԿ
Ադրբեջանը պետք է նաև արագ և անկախ հետաքննի կյանքի իրավունքի ենթադրյալ խախտումները...
Ալիեւը հայտարարել է ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Ղարաբաղ կազմակերպելու պատրաստակամության մասին
Սեպտեմբերի 26-ին Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինկենի հետ...
Ֆրանսիան շուտով հյուպատոսական գրասենյակ կբացի Սյունիքի մարզում` սահմանի մոտ. Կատրին Կոլոնա
Այն, որ Ռուսաստանը հրաժարվել է Հայաստանից և իր մեղսակցությունն ունի Ադրբեջանի ռազմական գործողություններին, էլ ավելի...
ՄԱԿ-ի ՄԻԳՀ-ը կոչ է արել պաշտպանել Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավունքները
«Ես մտահոգությամբ եմ հետևում փխրուն հումանիտար իրավիճակի զարգացմանը։ Կարևոր է, որ էթնիկ հայ բնակչության իրավունքները․․․
Ամենաշատ