News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 30
USD
402.5
EUR
441.78
RUB
4.52
Տեսնել լրահոսը


Ընդհանուր գնաճը 8.9%-է, բայց սննդամթերքինը, իհարկե, ավելի բարձր է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, կառավարությունում կազմակերպած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Մենք, իհարկե, շատ անհանգստացած ենք, որովհետև մեր աշխատանքի արդյունքը պետք է լինի մարդկանց ավելի լավ ապրելը, իսկ գնաճը խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը։ Մենք պետք է փորձենք զսպել գնաճը։ Կենտրոնական բանկը ևս իր գործիքակազմը կիրառում է, բայց երբեմն այդ գործիքակազմը վնասում է տնտեսության մեր համար շատ կարևոր ճյուղերին, օրինակ՝ արտահանմանը։

Մենք կենտրոնական բանկի հետ համագործակցության արդյունքում նաև ակնկալում ենք, որ կենտրոնական բանկը չի թողնի, որ տնտեսության շատ կարևոր ճյուղերը վտանգվեն։ Մենք անընդհատ կոնսուլտացիայի մեջ ենք մեր գործընկեր երկրների հետ։ Խոսքն առաջին հերթին ԵԱՏՄ երկրների է վերաբերում, բայց նաև Ուկրաինային, որպեսզի մենք սպառողներին ապահովենք նորմալ գներով ապրանքներով»,-ասաց նա:

Քերոբյանի խոսքով, արտարժույթի փոխարժեքը վերջին մի քանի տարիների համեմատ ամենացածր կետում է և դա կառավարութանը և արտահանողներին անհանգստացնում է:

Նախարարը նկատեց, որ այս տարի կարտոֆիլի արտահանման ռեկորդ են խփել. «30 հազար տոննա կարտոֆիլ է արտահանվել Հայաստանից։ Այդ թիվն անկախ Հայաստանի պատմության ընթացքում երբեք չի եղել։ Հայաստանը փակ, առանձին երկիր չէ, հաղորդակից անոթներով միացած է մեր հետ նույն տնտեսական միության մեջ գտնվող երկրների հետ և եթե պահանջարկն այդ երկրներում աճում է, անպայման անդրադարձ է ունենում մեր տեղի արտանդրանքի գների վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարությունը 10 մարզերին 5 մլրդ 712 մլն դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրերի համար
Ըստ նախարարի՝ այս տարի, ընդհանուր առմամբ, 426 ծրագրի համար Կառավարությունը գումար է հատկացրել. «Այսօրվա գումարն էլ հաշվենք, 27 միլիարդ...
Հաստատվեց մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառումը. տնտեսվարողը փոխհատուցում կստանա
Պետությունը 12 ամսվա եկամտահարկի չափով կփոխհատուցի մշակող արդյունաբերության ոլորտի տնտեսավարողներին...
2024-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. ՀԾԿ հանձնաժողովի որոշումը
Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը...
Հաջորդ տարի Հայաստանը լուրջ տնտեսական խնդիրների առջեւ է կանգնելու. Թադեւոս Ավետիսյան
Նրա խոսքով, տնտեսական աճի գործոնները վերանում են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ Հայաստանի...
ՀՀ իշխանությունները կարծում են, որ արտահանողների կորուստներից կարելի է «լավ դաս» քաղել. Թադեւոս Ավետիսյան
Նա նշեց, որ մոտեցող ամանորյա տոների ֆոնին սկսվում է արտահանման ակտիվ սեզոնը, իսկ հայաստանյան...
ՍԱՏՄ-ն մտահոգիչ է համարում ՌԴ ներմուծվող հայկական ապրանքներում խախտումների հայտնաբերման դեպքերի շեշտակի ավելացումը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արձանագրում է, որ...
Ամենաշատ