News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանական թանգարանը նախատեսում է ցուցադրել աստղային երկնքի ամենահին պահպանված քարտեզը ցուցահանդեսում, որը կանցկացվի Սթոունհենջում 2022թ․ փետրվարի 17-ից հուլիսի 17-ը, հայտնում է «Աշխարհի շուրջը» պորտալը՝ հղում անելով Phys.org-ին։

«Նեբրայի երկնային սկավառակը» 1999թ․ հայտնաբերվել է Գերմանիայում եւ հանդիսանում է տիեզերքի պահպանված ամենահին պատկերներից մեկը: Բրիտանական թանգարանի ներկայացուցչի խոսքով՝ Մեծ Բրիտանիայում այն առաջին անգամ կցուցադրվի։

Արտեֆակտը 30 սանտիմետր տրամագծով բրոնզե սկավառակ է։ Այն ծածկված է կապտականաչավուն բրոնզափառով, որի վրա ոսկե բծեր կան: Համարվում է, որ այս խորհրդանիշները ներկայացնում են Արեւը, Լուսինը եւ համաստեղությունները:

Մեծ Բրիտանիան դարձել է չորրորդ երկիրը, որը կարողացել է վարձակալել «Նեբրայի երկնային սկավառակը»: Արտեֆակտը կներկայացվի արեւի տեսքով 3000 տարվա չափազանց հազվագյուտ կախազարդի հետ միասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ