News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

MacRumors ռեսուրսը հրապարակել է նկարներ, որոնցում, ինչպես նշվում է,  ցուցադրված են ամբողջովին անլար ականջակալներ AirPods Pro 2 տեսակի, որոնք նախագծում է Apple ընկերությունը, գրում է 3dnews.ru-ն՝ հղում անելով MacRumors-ին:

Ասվում է, որ ռենդերները ստացվել են Apple-ի ներքին աղբյուրից, սակայն այդ մասին հավելյալ տեղեկատվություն չկա: Նկարներից ելնելով՝ նորույթը կարող է ժառանգել սարքի օրիգինալ տարբերակի դիզայնը:

Մասնավորապես, ցուցադրված են ներդիր մոդուլները: Ի տարբերություն առաջին տարբերակի՝ կփոխվի սենսորների հավաքածուն: Ավելի վաղ ասվում էր օգտատիրոջ ֆիզիկական ակտիվությանը հետեւելու համար նոր սենսորների առկայության մասին:

Կփոխվի նաեւ մարտկոցի պատյանը: Դրա ներքեւի մասում տեսանելի է դինամիկի անցքը. կիրացվի Find My որոնման գործառույթը, որի շնորհիվ սարքը կարող է ձայներ արձակել օգտատիրոջ հարցմամբ: Պատյանի կողմնային մասում կարելի է տեսնել «փոքրիկ ծայր», որում կարող է տեղադրվել կրելու համար նախատեսված լարը:

Մինչդեռ կարելի է ընդգծել, որ հրապարակված տեղեկատվությունը կրում է բացառապես ոչ պաշտոնական բնույթ: Դեռ ավելին, կան շշուկներ, որ AirPods Pro 2-ում Apple ընկերությունը կարող է կիրառել կոմպակտ դիզայն: Այնպես որ դեռեւս հայտնի չէ՝ ինչ տեսք կունենա նորույթը: Ամեն դեպքում, ականջակալների ներկայացումը տեղի կունենա ոչ վաղ, քան հաջորդ տարվա առաջին եռամսյակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ