News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին պատրաստվում են չեզոքացնել ձեւական բանտային բունտի ժամանակ, հայտարարել է «Մթավարի արխի» ընդդիմադիր հեռուստաալիքի հիմնադիր, կալանավորվածի փաստաբան Նիկա Գվարամիան, հաղորդում է Sputnik-Գրուզիա-ն: 

«Մեր տեղեկություններով՝ երկրի ներկայիս իշխանությունները պատրաստվում են ձեւական բունտ կազմակերպել բանտում Միխայիլ Սաակաշվիլիին այսպես կոչված բանտային հիվանդանոց տեղափոխելուց հետո, որը կավարտվի նրան չեզոքացնելով»,-ասել է Գվարամիան իր հեռուստաալիքի ուղիղ եթերում:

Նրա խոսքով՝ բանտային հիվանդանոց է արդեն տեղափոխվել մի քանի բանտարկյալ, որոնք պետք է դառնան բունտի նախաձեռնողները:

Փաստաբանն իշխանություններից պահանջում է առաջիկա ժամերին որոշել նախկին նախագահին հոսպիտալացնելու եւ նրան բազմապրոֆիլային կլինիկա տեղափոխելու հարցը, որտեղ կկարողանան ապահովել Սաակաշվիլիի անվտանգությունը:

Գվարամիայի խոսքով՝ հացադուլի 24-րդ օրը չի բացառվում կալանավորի սրտի կանգ:

«Բացի այդ, կա բարձր ռիսկ, որն այժմ սպառնում է Սաակաշվիլիին, սրտի կանգի ռիսկն է, այդ կլինիկայում պետք է կլինի երկրորդ մակարդակի սրտաբանական ծառայություն: Մասնավորապես, ինտերվենցիոն սրտաբանություն, անգիոկարդիոլոգիայի լաբորատորիա, էնդոկարդի կարդիոստիմուլյատորի իմպլանտացիա, ստենոկարդիայի եւ տրոմբոտիկ բարդությունների բուժում, ինչն անհնարին է բանտային հիվանդանոցում»,-ասել է Գվարամիան:

Նա դիմել է Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիային՝ խնդրելով մասնակցել Սաակաշվիլիին կլինիկա տեղափոխելու գործընթացին: Նա նաեւ սպասում է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Թիքարաձեի հայտարարությանը:

Ավելի վաղ Թիքարաձեն պարզել էր, որ բանտային կլինիկայում կան բոլոր պայմանները նախկին նախագահին բուժելու համար, ուստի չկա նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ