News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները վախճանվում են գործող վարչախմբի՝ միգրացիով ճգնաժամի շրջանակում անգործության պատճառով, հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեր երկիրը մահանում է ներքուստ, եւ ոչ ոք ոչինչ չի անում դրան վերջ տալու համար: Նախ անհրաժեշտ է կառուցել պատ [Մեքսիկայի հետ սահմանին], դա կարելի է արագորեն իրագործել»,-ասվում է կիրակի քաղաքական գործչի տարածած հայտարարության մեջ:

Իր նախագահության օրոք Թրամփը կարգադրել էր սկսել պատի կառուցումը Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով այն վայրերում, որտեղ այն դեռեւս չկար: Նրա քաղաքական ընդդիմադիրներն ԱՄՆ Կոնգրեսում հրաժարվել էին միջոցներ հատկացնել դրա համար, եւ Թրամփը ստիպված էր վերաուղղել մի քանի միլիարդ դոլար Պենտագոնի բյուջեից պատի կառուցման համար՝ օգտվելով իր լիազորություններից: Բայդենը, որը դարձել է Սպիտակ տան ղեկավարը հունվարի 20-ից, չեղարկել է Թրամփի համապատասխան հրամաններն, ինչպես նաեւ մեղմել է երկիր մուտք գործելու որոշ սահմանափակումներ:

Որպես հետեւանք՝ կտրուկ աճել է Մեքսիկայի ու Հարավային Ամերիկայի բնակիչների հոսքը, որոնք ձգտում են ամեն գնով տեղափոխվել ԱՄՆ: Երկրի Մաքսային եւ սահմանամերձ հսկողության ծառայության տվյալներով՝ անօրինական միգրանտների թիվը, որոնք բերման են ենթարկվել ապրիլին հարավային սահմանին, գերազանցել է 178,6 հազարը, ինչը մեկ ամսվա կտրվածքով ռեկորդային բարձր ցուցանիշ է՝ ի տարբերություն վերջին 20 տարվա վիճակագրության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ