News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 30
Տեսնել լրահոսը

Հյուսիսատլանտյան օվկիանոսի հարավային կետերի պոպուլյացիան անցյալ տարի նվազել է 10 տոկոսով: Կետի տեսակը, որը աշխարհի ամենահազվագյուտ ծովային կաթնասուններից մեկն է, 2019 թվականին ունեցել է ընդամենը 366 առանձնյակ, իսկ 2020 թվականին դրա պոպուլյացիան նվազել է մինչեւ 336, հայտնել է Հյուսիսատլանտյան կետերի կոնսորցիումը: Սա գրեթե երկու տասնամյակների ընթացքում ամենացածր թիվն է, հաղորդել է AP-ն։

Ժամանակին Նոր Անգլիայի ջրերում կետերի որոշ տեսակներ ոչնչացվել են նավթի բարձր խտության պատճառով, որոնց ԱՄՆ կառավարությունը համարել է ոչնչացման վտանգի տակ գտնվող տեսակներ:

Վերջին տարիներին կետերը տուժել են բարձր մահացության եւ վատ վերարտադրության պատճառով: Սքոթն ասել է, որ 2011 թվականին եղել է ավելի քան 480 առանձնյակ:

Կետերը կերակրվում եւ զույգավորում են Նոր Անգլիայի եւ Կանադայի ափերի մոտ: Այնուհետեւ աշնանը հաղթահարում են հարյուրավոր մղոններ դեպի Ջորջիայի եւ Ֆլորիդայի ափեր, իսկ գարնանը վերադառնում են հյուսիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել