News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Հայաստանի կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2018թ-ին ստորագրված դրամաշնորհային  համաձայնագրով մեկնարկել է համագործակցություն՝ հարկային բարեփոխումներին աջակցման նպատակով։ 

ՊԵՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հաջորդ տարի «Էքսպերտիզ Ֆրանս» կազմակերպության և Պետական եկամուտների կոմիտեի միջև կնքվել է պայմանագիր, որով սկիզբ է դրվել տեխնիկական աջակցության ծրագրին։ «Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի նպատակն է օժանդակել ՊԵԿ-ին 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի իրականացման գործում։

Տեխնիկական աջակցության ծրագիրը կենտրոնացած է մի քանի բաղադրիչների վրա.

1. աջակցել Պետական եկամուտների կոմիտեին` ավելի լավ պատկերացում կազմելու Հայաստանի ոչ ֆորմալ տնտեսության մասին՝ գնահատելով հարկային ճեղքը։

2․ Օժանդակել Պետական եկամուտների կոմիտեին ներքին և արտաքին տեղեկատվության մոբիլիզացման ու վերլուծության գործում` ՊԵԿ տվյալների շտեմարանի ընդլայնմամբ և ռիսկերի քարտեզագրման մշակմամբ։ Այս բաղադրիչի շրջանակներում 2020թ-ի փետրվարին ձևավորվել է ֆրանս-հայկական համատեղ 2 աշխատանքային խումբ` «Ռիսկերի վերլուծություն և տվյալների շտեմարանի (datamining) ինտեգրում» և «Միջազգային հարկային կեղծիքի դեմ պայքար»։

«Ռիսկերի վերլուծություն և տվյալների շտեմարանի (datamining) ինտեգրում» աշխատանքային խմբի նպատակն է հզորացնել ՊԵԿ ռիսկերի վերլուծության համակարգը։ Այս շրջանակներում ՊԵԿ-ի գործող համակարգում փորձարկվել են Ֆրանսիայում գործարկվող «Սիրիուս Պրո» համակարգում առկա ռիսկերի վերլուծության միջազգային մի քանի բանաձևեր և արդյունքում հայտնաբերվել են ռիսկային հարկ վճարողներ։

3․ 3-րդ բաղադրիչով նախատեսվել է օժանդակություն Պետական եկամուտների կոմիտեին՝ Հայաստանում շահումով խաղերի ոլորտի վերահսկողությունը կարգավորելու գործում։ Աջակցությունն իր մեջ ներառում է ոլորտի վերլուծություն, խաղատներին համապատասխան լիցենզիաների տրամադրման հարցում օժանդակություն, օպերատորների վերահսկողություն և շուկայի մոնիթորինգ: ՊԵԿ-ի կողմից Հայաստան են հրավիրվել փորձագետներ` վերլուծելու Հայաստանում իրավիճակը և ներկայացնելու ոլորտը կարգավորելու պահանջները: Պայմանագրով նախատեսված 17 ստանդարտ (տեխնիկական առաջարկներ) տրամադրվել է փորձագետների կողմից, որոնք վավերացվել են ՊԵԿ-ի կողմից:

4․  4-րդ բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է ներդնել հարկային կարգապահության ռիսկերի գրանցամատյանի ծրագրային ապահովման համակարգ։

«Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի շրջանակներում Պետական եկամուտների կոմիտեին են ներկայացվել նաև ստուգումների վերաբերյալ Ֆրանսիայում գործող օրենսդրական և ադմինիստրատիվ կարգավորումները, որոնք   ստուգումները Հայաստանում առավել  նպատակային ու  արդյունավետ կդարձնեն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է…
19 ավարտված վարույթ՝ ընդդեմ պետական մարմինների. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները...
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների…
Ամենաշատ