News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզի Մասիսի շրջանում ՔՊ-ն թեկնածուի փնտրտուքի մեջ է։ Նախնական ընտրությունը կանգ է առել Մասիսում հայտնի Սայադի՝ Սայեն Հայրապետյանի վրա: Նա ԵԿՄ տարածքայինի ղեկավարն է, 2000-ականներին ՀՀԿ-ի համակիրն էր, իսկ 2012 եւ 2017 թթ․ աշխատել է ԲՀԿ-ի համար, 17-ին ԲՀԿ ռեյտինգային ցուցակում էր: Նրա թեկնածությունն առաջ է քաշել մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը, սակայն կուսակցությունում դեմ էին, ասում են, որ Թեւոնյանի կարճատեւ հրաժարականն այս  տարաձայնություններով էր պայմանավորված: ՔՊ-ում հակված չեն առաջադրելու Սայադին, որն անցնում է աղմկահարույց պատմություններով, բացի դա, մասիսցիներն ասում են` երկու բառ իրար չի կարողանում կապել:

Բանակցել են նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի որդու հետ, ապա հետ քաշվել, հիմա էլ բանակցում են նախկին միլպետ Գագիկ Մխիթարյանի հետ՝ որդուն՝ Արտյոմ Մխիթարյանին առաջադրելու շուրջ: ՔՊ-ն այստեղ ուժեղ մրցակից ունի` ՀՀԿ-ական գործող համայնքապետ Դավիթ Համբարձումյանը, որն առաջադրվելու է «Համբարձումյան դաշինքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բա­ցա­ռել «­կար­միր բե­րետներ»-ի ներ­կա­յու­թյու­նը հա­վաք­նե­րին. Իրավապաշտպան ՀԿ-ներ
Կատարված մանրազննին հետազոտության արդյունքում զեկույցն անդրադառնում է հավաքի ընթացքում տեղի...
Հանդիպեցի Սիսիանի ավագ դպրոցի աշակերտներին, որոնք «Հաւք» ԱԹՍ մրցույթում զբաղեցրել են մրցանակային տեղեր․Փաշինյան (վիդեո)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել...
«Իրավունք». Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը
Քաղաքացիներն ահազանգում են, որ ՌԴ պետական դրոշը ինչ-որ հակառուս կամ հակառուսներ պատռել են: Ավելին...
«Հրապարակ». «Շանթ»-ի սեփականատերը հաղորդում է ներկայացրել զինդատախազի տեղակալի դեմ
Գործարարի եւ դատախազության հնաբնակի միջեւ վեճը, հիշեցնենք, տասնամյակների պատմություն ունի, սակայն...
«Փաստ». Ե՞րբ է հանրային ծառայողը պարտավոր ստացած նվերը հանձնել համապատասխան կառույցին. նախագիծ
Չհաշվառվող նվերների շարքից հանվել են արարողակարգային նվերները, վերջիններս արդեն ենթակա են...
«Հրապարակ». Շարժումը մտնում է ամառային «ռեբրենդինգի» փուլ
Նաեւ հայտարարեց, որ երկու օրը մեկ հավաքվելու են Սուրբ Աննա եկեղեցու բակում` ամփոփելու են իրավիճակը: Ակտիվ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ