News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը երեկ երեկոյան ուժեղացված ծառայություններ էր իրականացնում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով կազմակերված հատուկ միջոցառումների ընթացքում տարբեր կասկածանքներով բերման է ենթարկվել 150-ից ավելի անձ, ստուգվել է մի քանի տասնյակ տրանսպորտային միջոց։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեն, դանակներ, կռփազենքեր, մահակներ, կեղծ ու գողացված համարանիշեր։ Բացահայտվել են նաև ապօրինի թմրաշրջանառության դեպքեր, հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ։

Բացի այդ, երեկ ոստիկանության Մալաթիայի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի հայտնաբերման դեպք։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել նաև Սարի թաղում հաշվառված 27-ամյա երիտասարդ, որը Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով։

Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

«Կարող ենք արձանագրել, որ ուժեղացված ծառայությունն արդյունավետ էր։ Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են»,-նշում են ոստիկանությունից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ