News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ երբ է իրեն զեկուցվել, որ պատերազմի շեմին ենք, կամ որ բավական մեծացել է պատերազմի հավանականությունը:

«Շատ կարեւոր կլիներ, ոչ միայն ամսաթիվը, այլ նաեւ ժամերը նշեիք»,- նշեց պատգամավորը:

Փաշինյանի խոսքով՝ այն, որ պատերազմի շեմին ենք, ՀՀ ղեկավարներին զեկուցվել է պարբերաբար, օրինակ՝ 2011թ. Կազանյան փաստաթղթի չստորագրվելուց հետո, եւ 2018թ-ին իմ վարչապետ դառնալուց հետո եւս եղել են զեկույցներ, որ Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում:

«Այս ամբիոնից Սերժ Սարգսյանն էլ է ասել, որ այս պահից ի վեր պետք է սպասել պատերազմի: Երկու իրավիճակ պետք է տարբերել՝ առաջինը, երբ կատարյալ խաղաղ վիճակ է, եւ հայտնի է դառնում, որ պատերազմ է լինելու, կարմիր լույսերը վառվում են, եւ երկրորդը, երբ պատերազմը հնարավոր է եւ անընդհատ հնչում են, որ Ղարաբաղի հարց է լուծվելու ռազմական ճանապարհով, էդ պատերազմի մասին խոսակցությունները սովորական լրահոսի նման մի բան են դառնում: Շատ կարեւոր է նաեւ տեղեկության ֆիլտրումը, որից հետո գնահատական են տալիս ինստիտուտները, թե որքանով է դա հնարավոր: Իմ հիշողության մեջ արձանագրված է, որ սեպտեմբերի 27-ից երկու օր առաջ ռադիոկլանում էր գրանցվել, եւ արձանագրված մի նախադասություն այդ հարցում շատ վստահելի էր թվացել, բայց դրանից առաջ անընդհատ եղել են տվյալներ, որ պատերազմ է լինելու: Ադրբեջանը 2016թ. պատերազմից հետո էլ այդ ուղեգիծը շարունակել»- ասաց Փաշինյանը:

Հետո վարչապետը սկսեց անդրադառնալ ընդդիմադիր պատգամավորների հնչեցրած տարբեր քննադատությունների:

«Երբ այս դահլիճում խոսվում է Արցախի սուբյեկտայնության նվազման մասին, ես զարմանում եմ, որ դրա մասին «Հայաստան» դաշինքն է խոսում: Կներեք, դուք եք Արցախը դուրս թողել բանակցություններից 1998թ-ին, եւ դա միջազգայնորեն արձանագրված է, որ ասում եք՝ Արցախի 72%-ն օկուպացված է, բա էդ տարածքը, որ ձեր օրոք բանակցային սակարկման առարկա եք, բա ինչի՞ դրա մասին չէիք ասում: Կներեք, բայց պիտի ասեմ՝ ձեր խմբակցությունն ինչի՞ էր 2010թ. ՀՀ վարչատարածքային օրենքին կողմ քվեարկում, ըստ որի՝ Փելասարի վերեւով անցնում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը, դեմ քվեարկեիք: Էս վերջերս մեր մասնագետները շատ ճիշտ բան ասացին՝ ի՞նչ կապ ունի Ադրբեջանի սահմանը, գրեիք, որ ստեղ Շուռնուխ գյուղն ա, եւ վարչական սահմանն ավարտվում ա ՀՀ պետական սահմանին, ինչի՞ եք գրել Ադրբեջանի պետական սահմանը: 79%-ը… 30 տարի բանակցել են, թե ոնց վերադարձնեն, եկել ու ասում են՝ 79%-ն օկուպացված ա: Մի անգամ դրա մասին հայտարարություն արել ե՞ք, բա էդ ինչի՞ չեք ասել, որ, ըստ ձեզ, դավադրություն ա կազմակերպված, իշխանությունները բացահայտ ասել են դրա մասին: Մեզ մեղադրում եք, թե ինչի պատերազմը չենք կանգնեցրել, բա դուք չգիտե՞ք, որ պատերազմը կանգնեցնելու գինն էդ բոլոր տարածքները վերադարձնելուն համաձայնություն տալն էր, առաջիկայում փաստերը կբացահայտվեն եւ կտեսնենք՝ ավելի շուտ կանգնեցրել եք, թե չէ: Կամ որ ամսի 19-ին ձեր խմբակցության՝ հիմա ԱԺ փոխնախագահը, որ ասում էի՝ այ էս գնով գնում եմ պատերազմը կանգնեցնելու, ինչի՞ էին ասում՝ վայ, բա տենց ո՞նց կլինի, եւ այլն: Եթե դուք հիմա ասում եք, որ Արցախի Հանրապետության 72%-ն օկուպացված ա, եւ մենք տվել ենք, ուրեմն դուք 1998թ-ից մինչեւ 2016թ-ը ձեր կուսակցությունը կոնկրետ բանակցելիս ա եղել հայրենիքի 72%-ը հանձնելու մասին, կոալիցիա չեք եղե՞լ: Կամ որ եկել, սուբյեկտայնության մասին եք խոսում, բա 1998թ-ին որ իշխանության էիք գալիս, Ղարաբաղին բանակցություններից դուրս թողնելու ժամանակ դա Արցախ չէ՞ր, հայրենիք չէ՞ր, բանտից թարմ դուրս էիք եկել, իշխանության էիք հասնում, Ղարաբաղի մասին մոռացել էի՞ք: Դավադրություն հա դավադրություն, հերիք եղավ, բոլ եղավ:

Հարցեր եք տալիս՝ իմանալով, որ դրանց դռնբաց ռեժիմով պատասխանել դժվար ա: Ասում եք՝ նստենք, խոսանք, ես էլ ասում եմ՝ եկեք, ու երաշխավորում եմ, որ լրիվ ուրիշ խոսակցություն կլինի, ուրիշ տոներով: Ընդդիմադիր երկու խմբակցություններին հրավիրում եմ հանդիպման ամբողջ կազմով»,- հայտարարեց Փաշինյանը:

«Ասում եք՝ տարբեր փուլերում պատերազմի հավանականության մասին եղել են տեղեկություններ, իսկ դրանք վերջնարդյունքում վերլուծության են ենթարկվում, գնահատվում են ռիսկերը, ինչը ենթադրում եմ պետական կառավարման համակարգը եւ Զինված ուժերը համապատասխան վիճակի բերելը: Եթե սեպտեմբերի 25-ին ռադիոհետախուզությամբ ունեցել եք նման տեղեկատվություն, Ադրբեջանում էլ համատարած մոբիլիզացիա էր իրականացվում, թուրքերի հետ զորավարժություններ: Ինչու՞ Հայաստանն ու Արցախն ապահովագրելու պետական կառավարման համակարգն ու ԶՈւ-ն պատրաստվածության վիճակի չեք բերել»,- երկար դադարից հետո արձագանքեց Աբրահամյանը:

Փաշինյանն էլ պատասխանեց որ Զինված ուժերը գործում են ըստ կիրառման պլանի:

«Կիրառման պլան կա, այնպես չէ, որ սուբյեկտիվ ցանկությամբ է դա արվում, կան ընթացակարգեր, որոնք պետք է կիրառվեն: Ես ինքս էլ եմ ունեցել էդպիսի գնահատական, ինձ էլ են դա հայտնել, ես էլ կիսել եմ»,- ասաց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ