News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայի իշխանությունները աստիճանաբար կթուլացնեն սահմանային կարանտինի պահանջները, որոնք եղել են աշխարհում ամենախիստը համավարակի ընթացքում, հայտնում է AP-ն։

Թեեւ փոփոխությունները կհեշտացնեն նորզելանդացիների համար արտասահմանից տուն վերադառնալը, պաշտոնյաները չեն նշել, թե երբ երկիրը թույլ կտա զբոսաշրջիկներին մուտք գործել:

COVID-19-ի դեմ պայաքրաի նախարար Քրիս Հիփքինսն ասել է , որ հաջորդ ամսից Նոր Զելանդիա ժամանող մարդկանց մեծ մասը ստիպված կլինի յոթ օր անցկացնել կարանտինային հյուրանոցում, ինչը երկու անհամ քիչ է նախորդ պահանջից:

Խաղաղ օվկիանոսի ցածր ռիսկային կղզիներից որոշ ժամանողներ կարող են ընդհանրապես բաց թողնել կարանտինը եւ մեկուսացվել տանը, ասել է նա: Նա խոստացել է, որ նոր կանոնները միջանկյալ քայլ են աշխատանքի վերականգնմանն ուղղված ավելի լայն միջոցառումներից առաջ, որոնք փուլ առ փուլ կներդրվեն այն բանից հետո, երբ 12 տարեկան եւ ավելի բարձր տարիքի նորզելանդացիների ավելի քան 90 տոկոսը լիովին պատվաստված լինի:

Փոփոխությունը հաջորդեց նորզելանդացիների աճող բողոքներին, ովքեր փորձում էին տուն վերադառնալ, բայց չկարողացան իրենց համար տեղ ապահովել կարանտինային հյուրանոցներում: Ոմանք դիմեցին դատարան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ