News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կյուսյուի համալսարանի (Ճապոնիա) գիտնականները կարողացել են հաշվարկել օվկիանոսներում միկրոպլաստիկի մասնիկների մոտավոր քանակը։ Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Microplastics and Nanoplastics ամսագրում։

«Չնայած այն հանգամանքին, որ միկրոպլաստիկի հետազոտությունները սկսվել են 1970-ականներին, դեռեւս մոլորակային մասշտաբով ստանդարտացված տվյալների պակաս կա»,- բացատրել է հետազոտության հեղինակ Ացուհիկո Իսոբեն: «Մեր տվյալների հավաքածուն տալիս է վայրի բնության մեջ միկրոպլաստիկի իրատեսական քանակությունը՝ օգնելով հետազոտողներին գնահատել իրական ազդեցությունը ծովային օրգանիզմների եւ շրջակա միջավայրի վրա»:

Միկրոպլաստիկի հինգ միլիմետրից պակաս տրամագծով մասնիկները կարող են հազարավոր կիլոմետրեր լողալ տարբեր խորություններում, դրանց տարածման տիրույթը կախված է քայքայման արագությունից եւ հոսանքներից: Նման մասնիկների թիվը գնահատելու համար գիտնականները վերլուծել են 2000-2019 թվականներին աշխարհի տարբեր ծայրերում ծովի ջրի 8218 նմուշների արդյունքները։

Գիտնականների տվյալներով՝ համաշխարհային օվկիանոսի վերին հատվածներում կա միկրոպլաստիկի 24,4 տրիլիոն մասնիկ, ինչը համապատասխանում է 82-578 հազար տոննա զանգվածի։ Գիտնականները խոստովանում են, որ մասնիկների իրական թիվը, ամենայն հավանականությամբ, ավելի մեծ է, քանի որ իրենք չունեն տվյալներ Հնդկական օվկիանոսում, Հարավչինական ծովում դրանց կոնցենտրացիաների, ինչպես նաեւ 300 միկրոնից պակաս տրամագծով մասնիկների եւ նանոմասնիկների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ