News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնական Toyota Motor խոշորագույն ավտոարտադրողը հաջորդ տարի կսկսի վաճառել իր առաջին էլեկտրական ավտոմեքենաները։ Այս մասին հայտարարել է ճապոնական ընկերությունը։

Նշվում է, որ Toyota bZ4X քրոսովերի վաճառքը նախատեսվում է սկսել 2022 թվականի կեսերին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ճապոնիայում, Հյուսիսային Ամերիկայում, Չինաստանում եւ Եվրոպայում։ Մոդելի գինն այս պահին չի հայտարարվում։ Ընդգծվում է, որ մեկ լիցքավորմամբ ավտոմեքենան կկարողանա անցնել մոտ 500 կմ, իսկ մարտկոցի 80 տոկոս վերալիցքավորումը կտեւի մոտ կես ժամ։ Նշվում է, որ հասանելի կլինի նաեւ արևային մարտկոցներով հագեցած մոդիֆիկացիան։

Ճապոնական առաջատար ավտոարտադրող Toyota Motor-ը մտադիր է մինչեւ 2025 թվականը էլեկտրական մեքենաների նոր շարք ստեղծել, որը կներառի 15 մոդել։ Toyota bZ4X-ը կլինի այդ շարքի առաջին մոդելը:

Toyota Motor-ն իր մոդելային շարքում էլեկտրական ավտոմեքենաներ դեռ չունի: Ընկերությունն առաջարկում է մի շարք հիբրիդներ եւ ջրածնային էներգիայով աշխատող Mirai-ն, սակայն այդ մոդելը պահանջարկ չի վայելում:

Ճապոնիայի կառավարությունը հավանություն տվեց ջերմոցային գազերի արտանետումների կրճատման նոր պլանին, որը, ի թիվս այլ բաների, նպատակ է դնում մինչեւ 2030-ականների կեսերն աստիճանաբար դադարեցնել բոլոր բենզինային եւ դիզելային ավտոմեքենաների արտադրությունը: Փաստաթուղթը վերաբերում է ընդհանուր 14 արդյունաբերության, ինչպիսիք են բնակարանաշինությունը, ջրածնային էներգիայի զարգացումը եւ այլն: Ըստ Ճապոնիայի կառավարության` ընդունված զարգացման ռազմավարությունը պետք է ի վերջո խթանի երկրի տնտեսությունը եւ մինչև 2030 թվականը գրեթե 900 միլիարդ դոլարի տնտեսական էֆեկտ ստեղծի եւ ավելի քան 1.8 տրիլիոն` հաջորդ 20 տարվա ընթացքում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Ամենաշատ