News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ստամբուլահայ փաստաբան Բերք Աջարը հաջողությամբ հանձնել է քայմաքամ դառնալու համար քննությունները եւ շուտով պաշտոնի կնշանակվի։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը,  քայմաքամ դառնալու համար նախատեսված քննությունները հաղթահարած Բերք Աջարը ավարտել է Ստամբուլի հայկական Սահակյան Նունյան դպրոցը եւ Լույս վարժարանը։  Նա 2020—ին ավարտել է Բիլգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։

Առաջիկայում  Բերք Աջարը կնաշանակվի քայմաքամ՝ դառնալով Թուրքիայի հանրապետության պատմության առաջին հայ քայմաքամը։

Քայմաքամը պետության կողմից նշանակված անձն է որեւէ շրջանի ղեկավարի պաշտոնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ