News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նախազգուշացրել է նոր վիրուսի հնարավոր առաջացման մասին, որը հնարավոր չէ զսպել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

G20-ի առողջապահության եւ ֆինանսների նախարարների հանդիպմանը Գեբրեյեսուսն ասել է, որ կենսաբանական տեսանկյունից կասկած չկա, որ մի օր մեկ այլ վիրուս կհայտնվի, եւ բժիշկները չեն կարողանա զսպել այն։

ԱՀԿ ղեկավարն ընդգծել է, որ աշխարհը պետք է դասեր քաղի կորոնավիրուսային համավարակից, որպեսզի պատրաստ լինի հաջորդին։

Ըստ Գեբրեյեսուսի՝ համաշխարհային հանրությունն ուժեղացված Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ֆինանսական նոր մեխանիզմի եւ ավելի լավ կառավարման կարիք ունի համավարակի դեմ պայքարի համար: Անհրաժեշտ է առողջապահական համակարգում սպառնալիքների դեմ պայքարի ֆինանսավորման խորհուրդ ստեղծել, ինչպես նաեւ համավարակների դեմ պայքարի համաձայնագիր ստորագրել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ