News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԵՄ երկրներն անցել են ձմեռային ժամանակի կիրակի՝ հոկտեմբերի 31-ին, հաղորդում է Deutsche Welle-ը:

1996 թվականից ԵՄ-ում գործում է միասնական կանոն ձմեռային եւ ամառային ժամանակի անցնելու վերաբերյալ:

2018 թվականի Եվրահանձնաժողովը, սակայն, առաջարկել է հրաժարվել ԵՄ համապատասխան որոշումից: Այդ հարցի հանրային լսումների ժամանակ, որին ընդհանուր առմամբ մասնակցել է 4,6 միլիոն մարդ, մեծամասնությունը կողմ է ներկայացել այդ ընթակարգի չեղարկմանը: 2019 թվականի մարտին Եվրախորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը նույնպես քվեարկել է չեղարկման օգտին, որը պետք է ուժի մեջ մտներ 2021 թվականին:

Առաջիկա հինգ տարվա ընթացքում այդ անցումը, ըստ ամենայնի, կպահպանվի ԵՄ-ում:

Սակայն այդ ռեֆորմի իրագործումը դանդաղում է Եվրահանձնաժողովի եւ ԵՄ առանձին երկրների միջեւ միասնության բացակայության պատճառով: Այսպես, Գերմանիայի եւ ԵՄ մի շարք այլ երկրների կառավարությունները Բրյուսելին պայման են ներկայացրել. ձմեռային ու ամառային ժամանակին անցում կատարելու շուրջ խորհրդակցությունները կկայանան միայն այն ժամանակ, երբ Եվրահանձնաժողովի կներկայացնի այդ ռեֆորմի առավելությունների ու թերությունների մասին փորձագիտական հետազոտության արդյունքները: Եվրահանձնաժողովը կողմ է հետեւանքների այդպիսի ուսումնասիրություն անցկացնել:

Մինչդեռ ռեֆորմի բազմաթիվ կողմակիցներ մտավախություն ունեն, որ դրանից առհասարակ կհրաժարվեն: Berliner Morgenpost թերթի տեղեկություններով՝ Եվրահանձնաժողովն արդեն որոշել է, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում այդ ժամանակային անցումը կպահպանվի եւ հաստատել այդ անցման ժամկետներն ընդհուպ մինչեւ 2026 թվականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ