News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Առնվազն երեք հրթիռային արկ է արձակվել կիրակի առավոտյան Բաղդադի ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Shafaq News իրանյան լրատվականին:

Հաղորդվել է, որ հրթիռներն ընկել են քաղաքի արեւմտյան մասում տեղակայված Ալ Մանսուր շրջանում: Ինչպես նշել է Բաղդադի անվտանգության վարչության ներկայացուցիչը, հրաձգության հետեւանքով տուժածներ չկան: Աննշան վնաս է հասցվել մի քանի ավտոմեքենաներին եւ Ալ Մանսուր շրջանում ոչ բնակելի շինությանը:

Անվտանգության վարչությունում համարում են, որ արկերի արձակումն իրականացրած ծայրահեղականների նպատակն էր Բաղդադի կենտրոնում «կանաչ գոտին», որտեղ գտնվում են օտարերկրյա դեսպանատներն ու կառավարական հաստատությունների շենքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ