News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Թեդրոս Ադան Հեբրեյեսուսը հայտարարել է, որ Հռոմում Մեծ Քսանի գագաթնաժողովի ժամանակ հանդիպել է Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովի հետ եւ հայտնել, որ նրանք համակարծիք են առողջապահության համաշխարհային ճարտարապետությունն ամրապնդելու եւ դրանում ԱՀԿ-ի առանցքային դերի մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հանդիպել եմ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հետ Հռոմում G20 գագաթնաժողովի ժամանակ, եւ մենք համաձայնեցրել ենք, որ պետք է ամրապնդենք առողջապահության համաշխարհային ճարտարապետությունը, այդ թվում՝ ԱՀԿ-ի առանցքային դերը մարդկանց առողջության սպառնալիքները կանխարգելելու համար»,- կիրակի թվիթերյան իր էջում գրել է Հեբրեյեսուսը:

Նա հավելել է, որ նրանք նախարարի հետ նաեւ քննարկել են Առողջապահության համաշխարհային վեհաժողովի առաջիկայում կայանալիք հատուկ նստաշրջանը, որն ուղղված է համավարակներին նախապատրաստվելու եւ դրանց արձագանքելու միջազգային համաձայնագրի մշակմանը: Նիստը պետք է կայանա նոյեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ