News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միջազգային տիեզերակայանից դեպի բաց տիեզերք ամերիկյան աստղագնացներ Թոմ Մարշբերնի ու Քայլ Բերոնի ելքը հետաձգվել է շուրջ երկու շաբաթով եւ կկայանա նոյեմբերի վերջում: Այդ մասին վկայում են շաբաթ NASA տարածած տեղեկությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ի սկզբանե պլանավորվել էր, որ Մարշբերնն ու Բերոնը կիրականացնեն աշխատանքները կայանի արտաքին մակերեւույթին նոյեմբերի 17-ին SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավով, սակայն այժմ այդ ամսաթիվը փոխարինվել է նոյեմբերի 30-ով:

Ինչպես նշում են NASA-ում, երկու աստղագնացները պետք է աշխատանքներ իրականացնեն ալեհավաքը փոխելու ուղղությամբ, ակնկալվում է, որ դա կպահանջի շուրջ 6,5 ժամ: ՄՏԿ-ից դեպի տիեզերք այդ ելքը կդառնա 78-րդն ամերիկացի տիեզերագնացների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ