News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է Ստեփանավան համայնքի նախկին ղեկավար Ս.Ղ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը, որի քննությանը մասնակցել է նաև գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը:

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը․

«Հիշեցնենք, որ համայնքի նախկին ղեկավարին հոկտեմբերի 29-ին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, նա ձերբակալվել էր:

Քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Ղ.-ն 2004-ից 2012թթ. ընկած ժամանակահատվածում, առերևույթ չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, համայնքի վարչական տարածքում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված դրույթների ուժով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող՝ զբոսայգի հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքից,  պետական սեփականության անտառից, ինչպես նաև քաղաքապետարանի հողատարածքներից տարանջատման միջոցով առանձնացրել է հողամասեր և ապօրինի կերպով օտարել տարբեր անձանց, այդ թվում՝ մորաքրոջ տղային և իր մասնակցությամբ հիմնադրված «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամին, վերջինիս կողմից ստեղծված ՍՊ ընկերությանը:

Այնուհետ,  գույքերի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով վերոնշյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց անվամբ ձևականորեն գրանցված անշարժ գույքերից՝ հողամասերից ընդհանուր՝ 1,433 հա տարածքները 2014 և 2017 թվականներին օտարման միջոցով նա փոխանցել է իր հետ համատեղ բնակվող իր որդիներին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբողջ Ռուսաստանում բոտուլիզմով վարակվածների թիվը գերազանցել է 190-ը
Նախորդ օրը Մոսկվայի իշխանությունները հայտնել էին, որ 55 հիվանդի վիճակը ծանր է...
Կիևում մահափորձ է իրականացվել ղազախ ընդդիմադիր Այդոս Սադիկովի դեմ
Նա քննադատում է Ղազախստանի ներկայիս իշխանություններին, այդ թվում՝ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին...
Ռյազանում տղամարդը կրակ է բացել ձեռնարկության վրա՝ մի կին զոհվել է, ևս մեկը` վիրավորվել
Ինչպես պարզաբանել են գերատեսչության մամուլի ծառայությունից, կրակոցները սկսվել են գույքային վեճի ու թշնամական հարաբերությունների շուրջ ծագած կոնֆլիկտի ժամանակ...
Էկվադորում սելավաջրերի պատճառով զոհվել է յոթ մարդ
Յոթ մարդ զոհվել է սելավաջրերից առաջացած սողանքի պատճառով...
Միքայել Արզումանյանը, կինը և որդիները դատի են տվել Պաշտպանության նախարարությանը
Նրանք պահանջում են, որ դատարանը ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության…
Սնանկության գործի շրջանակներում հետախուզվող նախկին պաշտոնյան ԱՄՆ-ում տուն է գնել և բիզնես է անում. «Հետք»
Դատարանը սնանկության գործի շրջանակներում հետախուզում է հայտարարել նրա և նրա ունեցվածքի նկատմամբ, ու մինչ Հարկադիր կատարումն ապահովող…
Ամենաշատ