News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ 41 կոնգրեսականներ՝ Քրիս Պապպասի եւ հելլենական խմբակցության համանախագահներ Գաս Բիլիրակիսի եւ Քերոլայն Մելոնիի գլխավորությամբ, նամակ են հղել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ պնդելով, որ ԱՄՆ-ը պետք է հրաժարվի Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու ծրագրից։

Բլինքենին ուղղված նամակում օրենսդիրները խնդրել են լրացուցիչ տեղեկություններ տրամադրել վերջին հաղորդագրություններից հետո, որնց համաձայն՝ Թուրքիան խնդրել է գնել Lockheed Martin-ի արտադրության քառասուն F-16 կործանիչներ, ինչպես նաեւ արդիականացնել առկա օդանավերի հավաքածուները:

Ամերիկացի օրենսդիրները նշել են դեմ արտահայտվելու չորս պատճառ։ «CAATSA-ի պատժամիջոցներից հետո Էրդողանի կառավարությունը հստակ հասկացրել է, որ մտադիր չէ ենթարկվել ԱՄՆ օրենքներին կամ լուծել այն խնդիրները, որոնք հանգեցրել են Թուրքիային F-35 ծրագրից դուրս մնալուն եւ Կոնգրեսի կողմից ԱՄՆ-ից զենք գնելու արգելքին»,-ասվում է նամակում։ Block 70-ի արդիականացման համար համալիրները եւս նման վտանգներ են պարունակում, եթե Անկարան շարունակի ունենալ ռուսական С-400-ներ, ասում են օրենսդիրները:

Օրենսդիրները նաեւ նշել են, որ թեեւ իրենք կցանկանային, որ Թուրքիան տեղ ունենար Արեւմուտքում, այդ նպատակին չի հաջողվի հասնել, «եթե Էրդողանի կառավարությունը խուսափի ԱՄՆ օրենքները եւ ՆԱՏՕ-ի չափանիշները խախտելու համար պատասխանատվությունից»։   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ