News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Այս փուլում հիմնավորապես փոխվում է հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրությունը, ուժեղացվում է վերահսկողությունը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺում լրագրողներին ասաց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

Խոսելով Ամուլսարի մասին և պատասխանելով հարցին՝ ի վերջո շահագործվելո՞ւ է հանքավայրը, նա նշեց, որ իր լիազորությունների և իրավասությունների շրջանակում այս պահին անելու որևէ մանդատ չունի միջամտելու կամ ներազդելու գործընթացներին, քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել և վեր չի հանվել այն օբյեկտիվ իրականությունը, որից հետո միայն կարող են ներգործել իրենց լիազորությունների շրջանակներում։

Լրագրողի դիտարկմանը, թե 2022 թ. պետական բյուջեի ակնկալիքներ բաժնում Ամուլսարի վերաբերյալ  նշում կա, որ եթե շահագործվի, տնտեսական առումով  կապահովի տեղաշարժ, եթե բյուջում ամրագրված է, արդյոք դա նշանակում է, որ օրակարգում Ամուլսարի շահագործումը կա, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց. «Ցանկացած գործընթաց՝ լինի ընդերքօգտագործում, էնեգետիկա, թե ենթակառուցվածք, պետբյուջեում, կառավարության ծրագրում արտացոլված է, բայց եթե մի գործընթաց այս պահին գտնվում է  քրեաիրավական դաշտում, չի կարող գնահատական հնչեցնել՝ շահագործվելու է, թե ոչ»։

Նախարարը նաև ասաց. «Եթե քրեական գործի հանգուցալուծումից հետո վերհանվի այնպիսի օբյեկտիվ իրականություն, որը կարող է ազդել տվյալ տնտեսվարողի ունեցած ընդերքօգտագործման իրավունքի, ՇՄԱԳ դրական փորձաքննության եզրակացության, ջրօգտագործման թույլտվության վրա, բնականաբար, մեր գործիքակազմերով կմիջամտենք։ Եթե այնպիսի իրողություն վերհանվի պետական, իրավապահ համակարգի կողմից, որ որևէ կերպ կասկածի տակ չի դրվում այդ ինստիտուտները, ապա այս պահին կարող եմ ասել՝ տնտեսվարողն ունի բոլոր անհրաժեշտ իրավունքները, լիցենզիաները, թույլտվությունները, որոնք իրեն թույլ են տալիս շահագործելու Ամուլսարի հանքավայրը»,- ասաց նախարարը։

Նա ընդգծեց, որ եթե տնտեսվարողն ուզի շահագործել իր հանքավայրը, այս պահին նա տիրապետում է բոլոր թույլտվություններին, լիցենզիաներին, ընդերքօգտագործման իրավունքին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ