News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայկական Շուշիի տակ Ադրբեջանական հենակետի վրա նռնակը նետել է Հայ մարդը, ով ունի արժանապատվություն, վրեժ և հատուցման պահանջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը`անդրադառնալով այսօր Արցախում տեղի ունեցած միջադեպին:

«Հայկական Շուշիի տակ Ադրբեջանական հենակետի վրա նռնակը նետել է Հայ մարդը, ով ունի արժանապատվություն, վրեժ և հատուցման պահանջ:

Նա համոզված է, որ Շուշին հայկական է, թուրքն ու ադրբեջանցին թշնամի են և երբեք բարեկամ չեն դառնա, նա վստահ է, որ մեկ Հայ մարդու կյանքի դիմաց թշնամու երեք կյանք պետք է մատաղ արվի:

Կա Հայ մարդ և կան նիկոլներ. կամ նիկոլ ես, կամ Հայ մարդ . . .»,- գրել է նա:

Նշենք, որ այսօր առավոտյան ԱՀ ոստիկանությունը տեղեկացրեց, որ միջադեպի պատճառով երկկողմանի փակ է Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը:

Այնուհետեւ Արցախի ԱԱԾ-ն հայտնեց, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշիի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է։

ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան. Արցախի Հանրապետության ԱԱԾ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ