News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 21
USD
481.66
EUR
546.54
RUB
6.29
Տեսնել լրահոսը


Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախորդ օրը լայնածավալ հարձակում էին գործել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։ 

ՀՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։

Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և  գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ։

Նոր տեղեկությունների դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերությունից վերադարձած զինծառայողի կալանքն անհամատեղելի է վնասվածքի հետ՝ ոտքի ամպուտացման վտանգ կա․ Աբրահամյան
Վաղը նրա խափանման միջոցի փոփոխման հարցով դատական նիստն է․․․
ՔՊ-ական պատգամավորներն անձնական երաշխավորություն են ներկայացրել Դավիթ Տոնոյանին կալանքից ազատ արձակելու համար
Նաեւ՝ Արամ Զավենի Սարգսյանը․․․
ՔՊ-ականը կապ չի տեսնում ադրբեջանցիների կողմից հայերի գլխատման եւ թուրքական էքսպանսիայի միջեւ
Պատգամավորը հավելեց, որ Հայաստանը 30 տարի առեւտուր է իրականացրել Թուրքիայի հետ․․․
Մենք ԱԺ-ում ունենք ռեւանշիստներ, ընդդիմություն չունենք. Ադրբեջանը դա իմանալով սադրանքների է գնում. Վիգեն Խաչատրյան
Հայաստանի ԱԳՆ-ն շատ անկեղծ ներկայացնում է իրողությունը, որ Ադրբեջանի հետ…
«Ադրբեջանցիներն ասում են՝ հովիվի հետ ոչխարներ չեն եղել». Մեկ շաբաթ առաջ առեւանգված ոչխարները դեռեւս չեն վերադարձվել
Մենք իրենց փոխանցել ենք փաստեր, լուսանկարներ...
Հույս ունեմ՝ այս անգամ Ադրբեջանը և Հայաստանը փոխզիջումների միջոցով կկարողանան կայուն խաղաղություն հաստատել. ՀՀ նախագահ
Ամանորից առաջ ես այցելեցի Եռաբլուր՝ այն վայրը, որտեղ մեր երիտասարդ հերոսներն են թաղված: Այս աշխարհում ամենածանր բանը նրանց ծնողներին...