News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արդյո՞ք բանակցային սեղանին դրված է անկլավների փոխանակման/վերադարձի հարցը, արդյո՞ք դրանց պահպանման համար էլ ՀՀ-ն պետք է ինչ-որ բան զիջի, ինչպես Գորիս-Կապան ճանապարհով շարժը պահպանելու համար պետք էր միջանցք տրամադրել Ադրբեջանին: Առցանց ասուլիսի ժամանակ հնչեցված այս հարցին արձագանքելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ նախ պետք է պարզվի՝ արդյո՞ք այդ անկլավների հարցում կան իրավական հիմքեր, թե՞ պարզապես քարտեզների վրա նկարվել են դրանք:

«Գորիս-Կապան ճանապարհի մասով մի փոքր այլակերպված է, բայց անկլավների հարց, գիտեք, էն, որ Ադրբեջանը հետապնդում է, նոյեմբերի 9-ին փորձ է կատարվել անդրադարձ կատարել այդ հարցին, ես դրա մասին խոսել եմ: Այստեղ էլ մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ լավ, որ էդ քարտեզի վրա անկլավ է նկարած, պետք է հասկանանք՝ դա իրավական ի՞նչ հիմք ունի, իրավական հիմք ունի՞, թե՞ չունի, թե՞ ուղղակի քարտեզի վրա արված ուրվագիծ է կամ երկու կոլխոզի որոշում, որ մենք ասենք՝ էս մի կոլխոզն իր տարածքից նվիրում է եղբայրական Ադրբեջանին, եւ այլն: Խիստ կասկածում ենք, որ դա իրավական հիմք ունի: Չեմ ուզում ավելի հեռուն գնացող հայտարարություններ անել, բայց դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացում պետք է այս հարցերը քննարկվեն:

Էսպիսի մոտեցում էլ կա՝ մենք ասենք՝ վա՜յ, հարցը չենք լսում կամ չենք ուզում քննարկել, մենք պետք է հասկանանք՝ որտեղի՞ց են էդ հարցերը ծագել, որտեղի՞ց են ծագել էդ անկլավները, գիտենք՝ էդ պնդումն իրավական հիմք ունի, թե չունի, գիտենք նաեւ՝ Արծվաշենն ինչ կարգավիճակում է: Աշխարհում կան դեպքեր, որ անկլավները փոխանակվել են այն տրամաբանությամբ, որ դրանք մնացել են այն երկրի սահմաններում, որոնցով պարփակված են: Բայց դրանից առաջ իրավական հիմքերը պետք է հասկանանք՝ էդ անկլավները քարտեզների վրա նկարված ե՞ն, թե՞ իրավական հիմք կա: Այս հարցերը պետք է լրջորեն դիտարկվեն, եւ մենք դա արել ենք, ուղղակի քաղաքական որեւէ ճնշման տակ չենք ուզում Հայաստանի համար կարևոր խաղաքարտեր բացել»,- ասաց Փաշինյանը:

Հարցին՝ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի շրջանակում որեւէ հարցի լուծման դեպքում ՀՀ-ի համար կարո՞ղ է ընդունելի լինել Երեւան-Գորիս ճանապարհի Տիգրանաշենի հատվածի եւ Երեւան-Նոյեմբերյան ճանապարհի Ոսկեպարի հատվածի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելը, Փաշինյանը հստակ չպատասխանեց:

«Մենք հստակ՝ միլիմետրի ճշտությամբ գիտենք՝ ՀՀ սահմանը որտեղով է անցնում: Հենց դեմարկացիայի եւ դելիմիտացիայի թեմայի բանակցությունն ինչո՞վ է կարեւոր՝ երկրները, երբեմն, փոխադարձ ընդունելի համաձայնությունների են գալիս արդյունքում: Ընդհանուր առմամբ, մենք ճանապարհային անլուծելի խնդիրներ չունենք, կան խնդիրներ, որոնք, ցավոք, չենք հասցրել լուծել, բայց ինչ-որ առումով հասցրել ենք լուծել եւ առաջիկա շաբաթների եւ ամիսների ընթացքում կլուծենք: Պատկերացնում ենք բոլոր բարդությունները՝ որտեղ քանի մետր, քանի միլիմետր, քանի կիլոմետր խնդիր ունենք, եւ դրանք լուծելի ենք համարում: Մեր խնդիրն այլ տեղ է՝ ուզում եմ նաեւ միջազգային, այդ թվում՝ Ադրբեջանի հանրությունը մեր ուղերձը ճիշտ ընկալի. շատ կառուցողական ենք տրամադրված եւ ուզում ենք լուծումների գնալ, չենք ուզում հարցերը փակուղի մտցնել, բայց նաեւ չենք կարող ընդունել, որ մտածեն՝ Հայաստանը խոցելի է, եւ վերջինի հետ հարկադրանքի քաղաքականություն է պետք վարել, դա մենք չենք ընդունի, այլ փոխադարձ հարգանքի վրա հիմնված, իրար շահերը հաշվի առնելով, շատ իրողություններ ու տարածաշրջանային, միջազգային իրավունքի նրբությունները հաշվի առնելով՝ պատրաստ ենք լուծումների գնալ, ուզում ենք դա եւ ցույց ենք տվել: Մեր կոչն է նաեւ, որ մեր այդ գործելակերպը չընկալվի որպես հարկադրանքի տրվելու տրամադրվածություն կամ պատրաստակամություն: Մեզ ինչ մեղադրանք ասես՝ ասում են՝ Ղարաբաղը տվին կամ ուզում էինք տալ, պատերազմ չէր լինի, ի՞նչ իմաստ ուներ պատերազմ սկսել, եթե Ղարաբաղ տվող լինեինք, կամ ասում են՝ հեսա տալու են: Ընդհակառակը, եթե էդպիսին ենք, եւ եթե մեր հակառակորդները գիտեն, որ մենք պատրաստվում ենք զիջել, ապա ամեն ինչ կանեն, որ այստեղ խաղաղ լինի, բորբոքում չլինի, րո աննկատ զիջենք: Բայց ամեն մի կրակոց վկայությունն ա նրա, որ ՀՀ շահերը մենք չենք զիջում, որ կռիվ ենք տալիս ամեն փոքր շահի համար: Հակառակ դեպքում ինչու՞ են մեր վրա կրակում, որեւէ մեկը կարա՞ բացատրի»,- հայտարարեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ