News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը շարունակում է կրճատել իր մասնաբաժինն ընկերությունում, երեքշաբթի նա եւս 1.05 մլրդ դոլարի բաժնետոմս է վաճառել, գրում է «Ինտերֆաքս»-ը։

Մասկը նոյեմբերի 23-ին 934.000 բաժնետոմս է վաճառել՝ 2.15 միլիոն բաժնետոմս գնելու օպցիոնն օգտագործելուց հետո, ասվում է ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողով (SEC) ներկայացված փաստաթղթերում:

Նոյեմբերի 8-ից, երբ Մասքը Twitter-ում հարցում էր նախաձեռնել՝ խոստանալով վաճառել Tesla-ի իր բաժնետոմսերի 10 տոկոսը, եթե սոցցանցի օգտատերերը քվեարկեն նման քայլի օգտին, նա արդեն վաճառել էր 9.85 մլրդ դոլարի 9.2 մլն արժեթուղթ, հարցվածների 58 տոկոսը քվեարկեց վաճառքի օգտին, հարցմանը մասնակցել էր ավելի քան 3.5 միլիոն մարդ։

Մինչ հարցումը Մասկին պատկանում էր Tesla-ի ավելի քան 17 տոկոսը։ Նրա բաժնեմասի արժեքը գնահատվում էր ավելի քան 200 միլիարդ դոլար, իսկ 10 տոկոս բաժնետոմսերը (մոտ 17 միլիոն բաժնետոմս)՝ գրեթե 21 միլիարդ դոլար: Այդպես, որպեսզի 10 տոկոսանոց մասնաբաժինը իրացվի, Մասկը պետք է մոտ 7.9 միլիոնով ավել Tesla-ի արժեթղթեր վաճառի:

Tesla-ի բաժնետոմսերի արժեքը նոյեմբերի 8-ից ընկել է 9 տոկոսով։ Երեքշաբթի դրանց արժեքը նվազել էր 4.1 տոկոսով։

The Wall Street Journal-ի հաշվարկներով` Մասկը ստիպված կլինի մոտ 3.5 միլիարդ դոլարի հարկեր վճարել՝ Tesla-ի բաժնետոմսերը գնելու վերջին օպցիոնների կիրառման պատճառով, եւ հարկային վճարումները կարող էին ավելի բարձր լինել, եթե բաժնետոմսերի գինը չնվազեր Twitter-ում նրա հարցումներից հետո: Tesla-ի բաժնետոմսերի արժեքի անկումը Մասկի համար խնայել է մոտ 480 մլն դոլար, գրում է պարբերականը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն նախատեսում է իր հաջորդ սերնդի էլեկտրական մեքենաների արտադրության մեջ ներդնել մեգաֆոնային տեխնոլոգիա
Թեև արտադրողը որևէ տեխնիկական մանրամասներ չի ներկայացրել, դա կապված կլինի SPA3 պլատֆորմի...
Հազվագյուտ Lamborghini Jalpa-ն աճուրդի կհանվի
1981 թվականից մինչև 1988 թվականը մասնագետները հավաքել են ընդամենը 410 սպորտային մեքենա...
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Ամենաշատ