News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO) ինքնաոչնչացող հրթիռների եւ արբանյակների ստեղծման աշխատանքներ է տանում, որոնք չեն աղտոտի շրջակա միջավայրը կամ Երկրի ուղեծիրը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ISRO-ի ղեկավար Կայլասավադիվու Սիվանը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։    

«Մեր բոլոր հրթիռներն ունեն մետաղական կորպուսներ, որոնք գործարկումից հետո նետվում են ծովը կամ վերջնական փուլում դառնում տիեզերական աղբ: Մենք աշխատում ենք տեխնոլոգիայի վրա, որը թույլ կտա հրթիռներին արդյունավետորեն ինքնաոչնչանալ՝ խուսափելու համար թափոնները ծով թափելուց եւ տիեզերական աղբի առաջացումից: Մենք կորպուսների համար հատուկ նյութեր ենք դիտարկում, որոնք կարող են այրվել շարժիչների հետ», - չորեքշաբթի Սիվանի խոսքերն է մեջբերել Times of India-ն:

ISRO-ի ղեկավարը նաեւ նշել է, որ տեխնոլոգիա է մշակվում ուղեծրում արբանյակների ինքնաոչնչացման համար։ «[Կործանման կոճակը] կսկսի գործընթաց, որի ընթացքում արբանյակը կայրվի ուղեծրում», - բացատրել է նա:

Հնդկաստանի տիեզերական գերատեսչությունն աշխատում է նաեւ այլ տեխնոլոգիաների վրա։ Խոսքը տիեզերքում տարբեր սարքավորումների արտադրության, քվանտային կապի ցանցի ստեղծման, կատարելագործված ռադարների եւ այլնի մասին է, նշել է Սիվանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ